00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը վիրտուալ աշխարհում. ի՞նչ են առաջարկում ՎՏԲ Հայաստան բանկն ու Armenian Assembly–ն

© Photo : Armenian Assembly Председатель президиума общественного совета общественной организации "Ассамблея Армян" Ваге Енгибарян
Председатель президиума общественного совета общественной организации Ассамблея Армян Ваге Енгибарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի զբոսաշրջիկներին և բնակիչներին 2020 թվականին կներկայացվի բազմարժութային վիրտուալ քարտ, որը կընդլայնի երկրով ճանապարհորդելու հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Armenian Assembly հասարակական կազմակերպությունն ու ՎՏԲ Հայաստան բանկը ստորագրել են համաձայնագիր, որը Armenia Guide հավելվածում առաջին վիրտուալ զբոսաշրջային քարտի ստեղծման աշխատանքի սկիզբ կդառնա։

2019-ի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը - Sputnik Արմենիա
Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2019-ի առաջին կիսամյակում

Վիրտուալ քարտը հասանելի կլինի արդեն 2020 թվականին։

Այս տարի գործարար և մշակութային նախաձեռնություններին աջակցող Armenian Assembly հասարակական կազմակերպության Armenia Guide հարթակի «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը լավագույն նորարարական ստարտափ լուծում է ճանաչվել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը «ՎՏԲ-Վիզա 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորում»-ի շրջանակներում անցկացված մրցույթում:

Միջազգային Visa վճարային համակարգն այդ նախագիծը լավագույնն է ճանաչել մրցույթում, որտեղ ներկայացված էին փոքր բիզնեսի զարգացման և թվայնացման նորարարական լուծումներ՝ ԱՊՀ երկրներից և Վրաստանից։

«Armenian Assembly-ի հիմնական նպատակը հայկական սփյուռքի կոնսոլիդացիայի նոր մեխանիզմների փնտրտուքն է ոչ միայն Ռուսաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Այդ մոդելներից մեկն էլ նորարարական պրոդուկտների և հարթակների փնտրտուքն է։ Armenia Guide-ը հարթակ է, որն ուղղակի ֆինանսական բաղկացուցչի ներդրում է նախաձեռնում և կարող է կենդանի մեխանիզմ դառնալ զբոսաշրջիկներին Հայաստանով գրավելու հարցում։ Դրանից բացի, Armenia Guide-ը նախաձեռնություն է, որը ոչ միայն ուղեցույց է Հայաստանի, այլ հայկական ամեն ինչի մասին»,- ասել է Armenian Assembly-ի Հանրային խորհրդի բարձրագույն մարմնի նախագահ Վահե Ենգիբարյանը։

Վարչապետը օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք - Sputnik Արմենիա
Հայաստանը բարելավել է իր զբոսաշրջային մրցունակության դիրքերը. Նիկոլ Փաշինյան

«Բանկ ՎՏԲ (Հայաստանը)»-ի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահող Իվան Տելեգինն էլ նշել է, որ բանկը մշտապես աջակցում է հետաքրքիր գաղափարներին ու առաջարկություններին, մանավանդ, եթե խոսքը ստարտափերի մասին է։

«Սկսնակ ձեռներեցներին աջակցությունը բիզնեսի զարգացման հարցում մեր առաջնահերթություններից մեկն է։ Մեր վիրտուալ զբոսաշրջային քարտերի միջոցով Armenia Guide հավելվածում զբոսաշրջիկները հեշտությամբ կկարողանան իրականացնել դրամային փոխանցումներ արտերկրից և հասանելիություն կունենան միաժամանակ 4 արտարժույթային հաշիվների։ Այս նախագիծն ուղղված է Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմի շուկայի ընդլայնմանը, նաև ծառայությունների ամբողջական ցիկլի տրամադրման միջոցով՝ զբոսաշրջային պրոդուկտների դիվերսիֆիկացիային»,- նշել է նա

2020 թվականին Հայաստանի զբոսաշրջիկներին և բնակիչներին կներկայացվի բազմարժութային վիրտուալ քարտ, որը կընդլայնի երկրով ճանապարհորդելու հնարավորությունները։

Վիրտուալ քարտը հնարավորություն կտա օգտատերերին հենց հավելվածի միջոցով վճարել ծառայությունների և պրոդուկտների (միջոցառումների տոմսեր, հյուրանոցային համարների և ռեստորաններում սեղանների ամրագրում, տուրեր և այլն) համար, անմիջապես ձևակերպել վիրտուալ քարտեր՝ անցնելով նույնականացումը հավելվածից կատարվող տեսազանգի միջոցով, ստանալ հնարավորություն մուտք գործելու վիրտուալ քարտի միանգամից չորս հաշիվներ (AMD, USD, EUR, RUR), զբոսաշրջության նպատակով արտասահմանից փոխանցումներ կատարել վիրտուալ քարտի հաշվին և վիրտուալ քարտով տարբեր ծառայությունների համար վճարելիս՝ ստանալ արտարժույթի փոխարկման նպաստավոր պայմաններ։ Կատարված գործարքների արդյունքում օգտատերերը կկուտակեն բոնուսային միավորներ՝ հնարավորություն ունենալով դրանք հետագայում փոխանակել համագործակցող կազմակերպությունների ապրանք-ծառայությունների հետ:

Открытие центра научно-приключенческого туризма в Калаване (5 сентября 2019). Гегаркуник - Sputnik Արմենիա
Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանում գիտաարկածային զբոսաշրջության կենտրոն է բացվել

Armenia Guide հավելվածի նպատակն է միավորել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման առաքելությամբ, ընդարձակել Հայաստանի թե՛ ներգնա և թե՛ արտագնա տուրիզմի շուկայի ծավալները, ինչպես նաև դիվերսիֆիկացնել Հայաստանի զբոսաշրջային առաջարկը՝ մատուցելով տուրիստական ծառայությունների ամբողջական շրջափուլը:

Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է Armenian Summit of Minds գագաթնաժողովի շրջանակում 2019 թ.-ի հունիսին: Հավելվածը զբոսաշրջիկներին և տեղացիներին ներկայացնում է երկրի ամենասպասված միջոցառումները, հետաքրքիր երթուղիները և գլխավոր տեսարժան վայրերը: Armenia Guide-ը կարելի է ներբեռնել AppStore-ում։

Armenian Assembly-ն հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալական ձեռներեցության նախագծերի աջակցությունն ու իրականացումն է: Իր ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում կազմակերպությունը Հայաստանում և Ռուսաստանում իրականացրել և աջակցել է ավելի քան 10 նախագծի:

Լրահոս
0