00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զավորոտնյուկի բուժումը դադարեցրե՞լ են. նախկին ամուսինը ներողություն է խնդրել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАктриса Анастасия Заворотнюк
Актриса Анастасия Заворотнюк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կլինիկայի հիվանդները, որտեղ գտնվում է դերասանուհին, պատմել են, որ նրան «արդեն դեղեր չեն տալիս, նա ուղղակի պառկած է, պահպանում են արհեստական շնչառությունը և սրտի աշխատանքը»։ Զավորոտնյուկի նախկին ամուսինը ևս ժամանել է Մոսկվա, սակայն չի կարող կապ հաստատել նրա ընտանիքի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի ռուսաստանցի դերասանուհի, «Իմ չքնաղ դայակը» սերիալի հերոսուհի Անաստասիա Զավորոտնյուկի ներկայացուցիչը` Մարինա Պոտապովան, հրաժարվել է հաստատել այն տեղեկությունը, որ բժիշկները դադարեցրել են դերասանուհու բուժումը։ ՌԲԿ–ին տված հարցազրույցում մենեջերն ասել է, որ «ոչինչ չի մեկնաբանում»։

Пресс-конференция о международном проекте Ты супер! Танцы. Анастасия Заворотнюк - Sputnik Արմենիա
Մի հավատացեք, մամուլը խիստ չափազանցնում է. Զավորոտնյուկի ընկերները դատապարտել են ԶԼՄ-ներին

Ավելի վաղ ՆՏՎ–ն, հղում անելով մոսկովյան կլինիկայի հիվանդին, որտեղ բուժվում է Զավորոտնյուկը, հաղորդել էր, որ բժիշկները դադարեցրել են Անաստասիայի բուժումը։

«Մարդը մահանում է... Նրան անջատել են արդեն և դեղեր չեն տալիս։ Նա ուղղակի պառկած է, պահպանում են արհեստական շնչառությունը և սրտի աշխատանքը։ Սիրտը կկանգնի և վերջ», – ասել է կինը հեռուստաալիքին։

Նրա խոսքով` Անաստասիա Զավորոտնյուկին իսկապես հոսպիտալացրել են սեպտեմբերի 13–ին` վերջին փուլում գտնվող «գլիոբլաստոմա» ախտորոշմամբ։ Սեպտեմբերի 14–ին դերասանուհին մասամբ կաթվածահար է եղել, սեպտեմբերի 15–ին նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։

Զավորոտնյուկի առաջին ամուսինը` Օլաֆ Շվարցկոպֆը, որի հետ նա ապրել է մոտ մեկ տարի, ժամանել է Մոսկվա, որպեսզի տեսնի նրան և սատարի, բայց առայժմ չի կարող կապ հաստատել։ Նա մամուլից է իմացել նախկին կնոջ հիվանդության մասին։ Նա ներողություն է խնդրել դերասանուհուց ՆՏՎ–ի «Աստղերը հավաքվել են» ծրագրի եթերում։

«Հավանաբար ես չեմ տվել այն, ինչ նա ուզում էր։ Միգուցե ավելի շատ ուշադրություն... Ես մեկնեցի Տալին, նա մնաց Մոսկվայում։ Եվ, աստիճանաբար, հարաբերությունները սառեցին։ Նաստյա, ներիր ինձ նրա համար, որ ես քեզ չտվեցի այն, ինչ ուզում էիր։ Որպես տղամարդ չտվեցի։ Այդ ուշադրությունը, պայմանները...» ,–ասել է տղամարդը։

Актриса Анастасия Заворотнюк - Sputnik Արմենիա
Անաստասիա Զավորոտնյուկին 2-րդ անգամ են վիրահատել. դերասանուհին փրկվելու շանս ունի

Ավելի վաղ հայտնել էին, որ Զավորոտնյուկի մոտ պոլիօրգան անբավարարություն և թոքաբորբ է զարգացել։ Նշվում էր նաև, որ բժիշկները դադարեցրել են կոմայի մեջ գտնվող դերասանուհու հակաուռուցքային բուժումը։ Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։

ԶԼՄ–ների տվյալներով`  48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը, գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։

Հայտնում էին, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում, սակայն վերջերս Մոսկվա է վերադարձել։ Վերջին շրջանում «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չի գտնվել իր ավագ դստեր խանութի բացմանը։

Զավորոտնյուկի հարազատները որևէ կերպ իրավիճակը չեն մեկնաբանում։ Չորս տարի առաջ քաղցկեղից մահացել էր Անաստասիայի հայրը։

Լրահոս
0