00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

© Sputnik / Armenuhi MkhoyanПраздничные мероприятия в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри
Праздничные мероприятия в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ անկախության 28–ամյակի հիմնական միջոցառումներն անցկացվում են Գյումրիում։ Այնտեղ էին նաև հանրապետության բարձրագույն ղեկավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում այսօր աննկարագրելի եռուզեռ է: Գյումրեցիներն աշխարհի հայերի հետ տոնում են Հայաստանի անկախության օրը։ Քաղաքի բոլոր հատվածներում բարձր տրամադրություն է և ուրախ երաժշտություն: Ուրախ անցուդարձը զարմացրել և հիացրել է բոլորին՝  գյումրեցիներից մինչև աշխարհի տարբեր ծայրերից քաղաք եկած զբոսաշրջիկները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱնկախության տոնը Գյումրիում
«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը - Sputnik Արմենիա
Անկախության տոնը Գյումրիում

Գյումրեցիք  ևայսօր միաբերան ասում են. «Ծո՛, օղուլ, ինչղ լավ է, հավեսս գուկա» ու հետն էլ պարծենում՝ «հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է»:

Սեպտեմբերի 21-ը զորամասում. Փաշինյանը ցույց է տվել զինվորի տոնական սննդակարգը. տեսանյութ

Ռոմա Իմշինիցկին, որը Գյումրի է եկել Ուկրիանայից, անկեղծանում է՝ չէր սպասում նման ակտիվություն: «Մի  քանի ամիս է՝ Երևանում էի, ցանկացա Հայաստանի այլ քաղաքները ևս տեսնել, եկա ու մեծ տոնակատարության հանդիպեցի: Ամեն ինչ շատ-շատ լավ է, միայն եթե ավելի շատ խմիչք լիներ, էլ ավելի լավ կլիներ»,- ծիծաղով ասում է ուկրաինացի հյուրը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՌոմա Իմշինիցկին Գյումրիում
«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը - Sputnik Արմենիա
Ռոմա Իմշինիցկին Գյումրիում

ԱՄՆ-ից ժամանած Հիլդա Մալաքյանն ավելի շուտ էր ուզում Գյումրի գալ, բայց չէր ստացվում։ Երբ իմացել է, որ տոնակատարություններն այստեղ են անցկացվելու, որոշել է հենց այսօր գալ:

«Այդ մեկ մարդը դու ես». Գյումրիում մեծարել են վարչապետի մրցանակաբաշխության հերոսներին

«Շատ բարձր տրամադրություն է: Ես ուրախ եմ, որ Գյումրին նորից շնչում ու ծաղկում է, և մարդիկ նորից հումոր են անում: Ուղակի հիացած  եմ: Ամեն ինչ հրաշալի է, և հուսամ, որ ամեն բան ավելի լավ է լինելու: Մենք պետք է տեղայնության հիվանդությանը վերջ տանք ու զարկ տանք  այլ քաղաքների զարգացմանը»,- նշեց Հիլդա Մալաքյանը` ասելով, որ հնարավորությունը բաց չի թողել առաջին անգամ  ֆայտոն նստելու:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱնկախության տոնը Գյումրիում
«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը - Sputnik Արմենիա
Անկախության տոնը Գյումրիում

Անկախության 28-րդ տարեդարձը Գյումրիում նշելը շատ ուրախացրել էր նաև մարզի այլ համայնքների  բնակիչներին:

Արփի համայնքը Գյումրի էր եկել իր բերք ու բարիքով: «Եկել ենք շիլա-փլավով, խոզաբուծական ֆերմայի գոճիով, անարատ այծի պանրով, մածնով, ձվով և յուղով: Ամեն ինչ բնական է, առանց թունաքիմիկատների: Գյումրիում տոնն անցկացնելը, իրոք, աննախադեպ է»,- նշեց Արփի համայնքի աշխատակազմի քարտուղար Աղունիկ Հազրյանը: Տոնի կապակցությամբ Արփի համայնքի բերքն ու բարիքը որպես նվեր նրանք բաժանեցին ցանկացողներին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱնկախության տոնը Գյումրիում
«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը - Sputnik Արմենիա
Անկախության տոնը Գյումրիում

Գյումրեցիներն էլ շնորհավորանքով են իրենց օրը սկսում՝  չմոռանալով նաև շնորհակալություն հայտնել ՀՀ  վարչապետին՝ անկախության տոնը իրենց քաղաքում նշելու որոշման  համար:

«Սա շատ կարևոր է Գյումրու և գյումրեցիների համար: Գյումրին հյուրընկալ քաղաք է, ու բոլորի դռներն այսօր բաց են: Թող բոլորը գան: Սա այն քաղաքն է, որն իր դիմագիծն ու իր տեսակը պահել է: Գյումրու պես քաղաքներ աշխարհում քիչ կան»,-նշեց Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանը` երկրի ղեկավարներին կոչ անելով պարզապես սիրել Գյումրին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրփի համայնքի աշխատակազմի քարտուղար Աղունիկ Հազրյան
«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը - Sputnik Արմենիա
Արփի համայնքի աշխատակազմի քարտուղար Աղունիկ Հազրյան

ՀՀ անկախության տոները մարզերում նշելու գաղափարը ողջունեց նաև գրոսմայստեր, Հայաստանի շախմատի քառակի չեմպիոն Սմբատ Լպուտյանը:

«Գաղափարը լավն է, քանի որ այս շունչը պետք է զգան ոչ միայն Երևանում, այլ բոլոր քաղաքներում: Սա մեզ համար ամենակարևոր օրերից է: Անկախ լինել և կարողանալ ներկայանալ աշխարհին քո տեսակով` մեծ երջանկությունն է: Դա մեր երազանքն է եղել»:

© Sputnik / Armenuhi MkhoyanՎարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանը
«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը - Sputnik Արմենիա
Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով, անցկացվում է Գյումրիում։ Քաղաքի տարբեր հարթակներում տեղի են ունենում համերգներ, ցուցադրություններ, հյուրասիրություն:

Լրահոս
0