00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծն Ազգային ժողովը հոկտեմբերից շուտ չի քննարկի

© Sputnik / Asatur YesayantsГрайр Товмасян
Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը լրագրողներին հայտնել է, թե ինչ ընթացակարգ է նախատեսված աղմկոտ նախագծի քննարկման համար։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հրայր Թովմասյանի պաշտոնանկության մասին՝ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։

Депутат от фракции “Процветающая Армения” Геворг Петросян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծը «երեխայական» է. ԲՀԿ պատգամավոր

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

«Օրենքն ասում է` առաջիկա հերթական նիստերից մեկում։ Որպեսզի տարընթերցումներ չլինեն, ենթադրվում է, որ այն կընդգրկվի հանձնաժողովի առաջիկա նիստերից մեկի օրակարգում, այնուհետև՝ նաև ԱԺ լիագումար նիստում»,– ասաց Վարդանյանը։

Նշենք, որ ԱԺ հաջորդ քառօրյա նիստը նախանշված է հոկտեմբերի 1-ին։ Ասել է թե՝ նախագծի քննարկման ամենամոտ ժամկետը կարող է լինել հոկտեմբերի 1-ը։

Վլադիմիր Վարդանյանը հերքեց նախագծի մասին այն տեսակետը, թե դրանով իշխանությունը փորձում է ճնշում գործադրել ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի նկատմամբ`հայտարարելով, որ գործընթացը բացառապես իրավաքաղաքական է։

Арарат Мирзоян на церемонии вручения мандатов депутатам Национального Собрания Армении 7-го созыва (10 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծն արդեն պատրաստ է. Միրզոյան

«Մենք իրականացնում ենք Սահմանադրությամբ մեզ վերապահված լիազորությունները։ Սա այն գործընթացն է, որ նախատեսված է ԱԺ կանոնադրությամբ»,-ասաց Վարդանյանը` հավելելով, որ վերջնական որոշումը կկայացնի ՍԴ-ն` քննության առնելով ԱԺ դիմումը։ Ինչ վերաբերում է նախագծում Հրայր Թովմասյանի պաշտոնանկության համար ներկայացված հիմքերին՝ դրանք հանձնաժողովի նախագահը բավարար է համարում, բայց և շեշտում` «Հիմքերի գնահատումը ՍԴ-ի տիրույթում է»։

«Փոթորիկ մի բաժակ ջրում». ո՞վ է կազմել Քոչարյանի գործով ՍԴ դիմումը, և ի՞նչ կապ ունի Elawphant–ը

Նշենք, որ ԱԺ որոշման նախագծում Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հիմնական հիմք է ներկայացված այն, որ Քոչարյանի փաստաբանների դիմումը քննելիս նա հաշվի չի առել այն հանգամանքը, որ Քոչարյանն իր փաստաբան Արամ Օրբելյանի մկրտության ու հարսանիքի քավորն է, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ–ի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձ է և նախկինում հրապարակավ կարծիքներ ու  պնդումներ է ներկայացրել 2008թ.–ի մարտի 1–ի իրադարձությունների ու դրանց հաջորդած դատավարությունների վերաբերյալ։

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել

Խոսելով Թովմասյան– Օրբելյան հարաբերությունների մասին՝ Վլադիմիր Վարդանյանը, մասնավորապես, ասաց. «Քավոր–սանիկական հարաբերությունները բավարար հիմք չեն, բայց հարաբերությունների բնույթը, փոխկապակցվածությունը կարող են բավարար լինել։ Չպետք է մոռանանք, որ ՍԴ–ում կողմի ներկայացուցիչ էր հանդիսանում ոչ թե Արամ Օրբելյանը, այլ Արամ Վարդևանյանը, որի հետ կապեր չկան։ Բայց գործի նյութերի ուսումնասիրությունը, Արամ Օրբելյանի հայտարարությունները հանգում են նրան, որ ՍԴ դիմումի կազմման դեպքում պարոն Օրբելյանը որոշակի մասնակցություն է ունեցել»։

Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին

Վարդանյանը հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ Արամ Օրբելյանի անունը շրջանառվում է։ Նրա համոզմամբ՝ ՍԴ-ն ու Հրայր Թովմասյանը պետք է անդրադառնային այդ հարցին, բայց չեն անդրադաձել։

«Այդ հանգամանքը կարող էր և՛ կաշկանդել, և՛ չկաշկանդել, բայց, համենայն դեպս, դրան պետք է անդրադարձ լիներ»,– ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում, և առաջիկայում կքննարկվի Պետաիրավական հանձնաժողովում։

Լրահոս
0