ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը իրենց երկրորդ գոտեմարտում պարտվեցին:
57 կգ քաշային կարգում աշխարհի մեծահասակների առաջնությունում իր նորամուտը հաղթանակով նշեց Արսեն Հարությունյանը, որը միավորներով՝ 9:4 հաշվով, առավելության հասավ վրացի Օթարի Գոգավայի նկատմամբ: Սակայն 1/8 եզրափակիչում հայ երիտասարդ ըմբիշը պարտվեց հնդիկ Ռավի Կումարին:
65 կգ քաշային կարգում նման կարգի մրցումներում ևս մեկ նորեկ Հայաստանի հավաքականի կազմում՝ Վազգեն Թևանյանը, նույնպես հաղթանակով սկսեց մրցաշարը` պարտության մատնելով Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Գոռ Հովհաննիսյանին: Բայց հաջորդ գոտեմարտում Թևանյանը զիջեց ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին:
Արթուր Ալեքսանյանին ու Կարապետ Չալյանին առաջարկում են անվճար սովորել բուհում
Այսպիսով` Հայաստանի հավաքականի ազատ ոճի երկու ըմբիշներ ավարտեցին իրենց ելույթները, իսկ մեր ընտրանու կազմում դեռ գորգ դուրս չեն եկելՎարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):