ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունն ահազանգ է ստացել, որ ժողովրդին հայտնի «Շորի շուկայի» մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել 27-ամյա Գևորգ Սահակյանի ուղղությամբ, որին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր:
Գազի արտահոսք. այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 4 անձանցից մեկը 2–ամյա աղջիկ է
Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ և քննչական խմբեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություներ՝ կրակողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Արտառոց դեպք Արարատի մարզում. երիտասարդ ամուսինները կծոտել են հարևանին