Սուրեն Գրիգորյանը նշում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու թեման հերթական նիստի շրջանակում քննարկելու ենթակա հարց է և պետք է քննարկվի հոկտեմբերի ընթացքում:
«Դա մեկ-երկու օրվա հարց չէ: Ենթադրում եմ՝ հիմքերը, որոնք արդեն իսկ հրապարակվել են ԱԺ կայքում, քննարկվելու են հանձնաժողովում: Կա թե՛ որոշման կայացման հիմնավորումը, թե՛ որոշման բուն նախագիծը, որն իր մեջ հավելված 1-ով պարունակում է հենց բուն դիմումը»,-նշում է Սուրեն Գրիգորյանը:
Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծն արդեն պատրաստ է. Միրզոյան
Պատգամավորի տեղեկացմամբ՝ փաթեթը բաղկացած է 93 էջից:
«Իմ քայլը» խմբակցությունը համապատասխան քննարկումից հետո համոզվել է, որ , ՍԴ դիմելու բավարար հիմքեր կան:
Պատգամավորի խոսքով` օրենքով նախատեսված է, որ այս հարցը պետք է քննարկվի բանավոր ընթացակարգով, այսինք հնարավոր է, որ լինեն հրապարակային նիստեր, որոնց ընթացքին կարող է հետևել հասարակությունը: