00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդտեղ կա չափազանցություն. Շիրինյանը` Հանրայինը ԱՄՆ–ում վերահեռարձակելու աղմուկի մասին

© Sputnik / Asatur YesayantsПредседатель Общественного совета Армении Ара Ширинян
Председатель Общественного совета Армении Ара Ширинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արա Շիրինյանը «ARTN» հեռուստաընկերության սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանին հորդորում է ձեռնպահ մնալ միակողմանի ու հապշտապ հայտարարություններից:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն առաջիկա օրերին պաշտոնական պարզաբանմամբ կարձագանքի ԱՄՆ-ում Հանրային հեռուստաընկերության վերահեռարձակման վերաբերյալ շրջանառող հայտարարություններին ու ստացվող եկամուտների մասին տվյալներին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

Բանն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունը ԱՄՆ-ում վերահեռարձակման վերաբերյալ պայմանագիր է կնքել «ՊանԱրմ inc.» ընկերության հետ: Կարելի է ասել, որ թարմացվել է այս ընկերության հետ պայմանագիրը, որը նախկինում ևս իրականացնում էր Հանրային հեռուստաընկերության վերահեռարձակումը Միացյալ Նահանգների տարածքում:

Здание АрменияТВ  - Sputnik Արմենիա
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «Արմենիա TV» ընկերությանը

Նշենք, որ ԱՄՆ-ում գործող հայկական «ARTN» հեռուստաընկերության նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլախչյան սեպտեմբերի 18-ի իր ասուլիսում մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ում Հանրային հեռուստաընկերության վերահեռարձակող կազմակերպության հասցեին ։

Նա մասնավորապես նշել է, թե այս հարցում կան կոռուպցիոն ռիսկեր, որ վերահեռարձակման համար Հանրային հեռուստաընկերությանը շատ ավելի քիչ գումարներ են վճարվել, մինչդեռ վերահեռարձակող ընկերությունը, նրա խոսքով՝ «միլիոնավոր դոլարներ է» շահել: Մի խոսքով, Հանրային հեռուստաընկերությանը գրոշներ է ստացել, ամիսը՝ 2500 ԱՄն դոլար, նոր պայմանագրով արդեն՝ 4000, մինչդեռ վերահեռարձակողի եկամուտները բազմապատիկ մեծ են եղել:

«Չեմ կարծում, թե միլիոնավոր դոլարների չարաշահման մասին տեղեկությունը ճիշտ է: Դուք պետք է դա հարցնեք նրանց, ովքեր տնօրինում են այդ հեռարձակումը և ունեն մեզանից ստացված լիցենզիան։ Համոզված եմ, որ այդտեղ կա մեծ չափազանցություն»,–ասաց Արա Շիրինյանը:

«Բարի գալուստ բանական աշխարհ». Միքայել Մինասյանը պատասխանել է Արթուր Վանեցյանին

Նա խոստացավ առաջիկա մեկ-երկու օրը հրապարակել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պարզաբանումը, որտեղ հանգամանորեն անդրադարձ կլինի հնչեցված թվային տվյալներին ու գնահատականներին:

Խորհրդի նախագահը հաստատեց, որ ԱՄՆ-ում Հ1-ի վերահեռարձակման վերաբերյալ պայմանագիրը վերստին կնքվել է նույն կազմակերպության՝ «ՊանԱրմ inc.»-ի  հետ, բայց նոր պայմաններով, մասնավորապես ավելացվել է վերահեռարձակողի կողմից հեռուստաընկերությանը ամեն ամիս վճարվող գումարի չափը:

Телебашня. Город Ереван - Sputnik Արմենիա
Գարունը հանրայինում աշնանն է գալու. Տիգրան Պասկևիչյանն ազատման դիմում է գրել

«Ինչի մասին է խոսում Օղլախչյանը, ես չգիտեմ: Նա երեք ամիս ժամանակ ուներ մեզ դիմելու, թող դիմեր: Գիտեք, բիզնես կանոններին հակառակ բաներ են անում: Աուկցիոնից հետո ո՞վ է գալիս ասում՝ վայ, ես ավելի շատ կտայի»,-նշեց Արա Շիրինյանը՝ հորդորելով ձեռնպահ մնալ միակողմանի ու հապշտապ հայտարարություններ անելուց:

Հարցին, թե՝ Ձեզ հոգեբանորեն չի կաշկանդո՞ւմ, որ այդ ընկերությունը, որի հետ վերահեռարձակման պայմանագիր եք կնքել, կապվում է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ, Արա Շիրինյանը պատասխանեց. «Կա նման կապ, մտահոգություն կա: Բայց ուսումնասիրելով հանգամանքները, մենք ուրիշ ավելի լավ առաջարկ չենք գտել։ Ու ես չեմ կարծում, թե այդ համայնքում տիրող մթնոլորտն ու անառողջ մրցակցությունը որևէ ընտրության հնարավորություն է տալիս:

Այնտեղ երեք հեռուստաընկերություն կա, որոնք կարող են մեզ վերահեռարձակման ծառայություն մատուցել, խոսքն այդ երեքից մեկնումեկին ընտրելու մասին է: Եվ բնական է, երբ դու մեկին ընտրում ես, մյուս երկուսը դժգոհ են մնում, ուրիշ խնդիր չկա այս ամբողջ պատմության մեջ»:

ԱՄՆ-ից Ռոբերտ Օղլախչյանը, ի դեպ, Արա Շիրինյանին հորդորում էր կամ վերահեռարձակման նոր պայմանագիրը չեղյալ դարձնել, կամ հրաժարական տալ:

Լրահոս
0