00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատյան դաշտի ջրերն այսուհետ Թուրքիա չեն հոսի

© Sputnik / Andranik GhazaryanОросительная система в городском парке
Оросительная система в городском парке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի վերահսկողության ու խնայողական օգտագործման նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Ոռոգման սեզոնի ավարտից հետո Արարատյան դաշտի ոռոգման նպատակով օգտագործվող խորքային հորերը կփակվեն։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Водохранилище в селе Севаберд - Sputnik Արմենիա
Ջրամբարներում միշտ չէ, որ ջուր կա՝ հակառակ պաշտոնյաների պնդման. ոռոգման սեզոնը սկսվել է

«Փաստացի, հոկտեմբեր ամսից մինչև մայիս ամիսն այդ ջրերն ուղղակի հոսում էին ու գնում հարևան երկրներ»,– ասաց Գրիգորյանը։

Սա, նախարարության հաշվարկով, տասնյակ հազարավոր խորանարդ մետր ջրի խնայողության կհանգեցնի։

Մեկ այլ խնայողական ծրագիր էլ կառավարությունը մտադիր է իրականացնել նախկինում գործող ձկնաբուծարանների տարածքում բացված խորքային հորերում, որոնցից ջուրն այսօր անխնա հոսում է ու ոչ մի նպատակի չի ծառայում։

Սահմանված չափանիշներին չհամապատասխանող ձկնաբուծարանները պետք է փակվեն. վարչապետ

«97 հորի կոնսերվացվում է, այսինքն` բերվում է այն վիճակի, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք օգտագործել, և 8 հոր լուծարվում է։ Օգոստոսի 5-16–ն ընկած ժամանակահատվածում դաշտային աշխատանքներ են իրականացվել և ֆիքսվել են այն հորերը, որտեղ կա՛մ լուծարում պետք է իրականացվի, կա՛մ կոնսերվացում»,–հայտնեց Գրիգորյանը։

Озеро Севан - Sputnik Արմենիա
Ջրառը կրճատվել է, Սևանա լճի մակարդակը` բարձրացել. նախարար

Այդ նպատակի համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 37 954 700 դրամ։

Հիշեցնենք՝ 2006թ.-ից սկսած՝ Արարատյան դաշտում սկսեցին գործել մեծաթիվ ձկնաբուծարաններ: Կարճ ժամանակահատվածում ձկնաբուծությունը դարձավ Արարատի ու Արմավիրի մարզերի ջրօգտագործման ամենահզոր ռեսուրսը։

2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը։ Արդյունքում արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշումը կտրուկ նվազեց` հանգեցնելով ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանը: Կտրուկ նվազեց խորքային հորերի ջրատվությունը, որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին:

Ձկնաբուծարանների սահմանափակման հարցում կառավարությունը լուրջ քայլեր է անում. «Փաստ»

Նախկինում գործող ձկնաբուծարաններից շատերն այսօր չեն գործում, իսկ դրանց տարածքում բացված հորերից ջուրն անխնա հոսում է դեպի Արաքս գետը, որի միջոցով էլ` Թուրքիա։ Մինչդեռ Արարատի ու Արմավիրի մարզերի հազարավոր հեկտարների հողատարածքներ արտեզյան ավազանի անկման պատճառով զրկվել են ոռոգման ջրից։

Լրահոս
0