ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած հաղթանակից հետո 2 հորիզոնականով առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
ՖԻՖԱ-ի հրապարակած ցուցակում մեր երկիրն 96-րդն է: Ունի 1242 միավոր:
«Եվրո 2020-ի ընտրական փուլում Հայաստանի հետ J խմբում ընդգրկված Իտալիան նույնպես առաջադիմել է: 16-րդից բարձրացել է 15-րդ հորիզոնական: Ունի 1583 միավոր: Ֆինլանդիան առաջադիմել է 3 տեղով ու 1398 միավորով 54-րդն է: Հունաստանը նահանջել է 6 տեղով ու 1382 միավորով 60-րդն է: Բոսնիա եւ Հերցեգովինան իջել է 4 հորիզոնականով ու 46-րդն է (1438), իսկ Լիխտենշտեյնը մնացել է 182-րդը (928)»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան (1752): Բրազիլիան ու Ֆրանսիան փոխվել են տեղերով: Այժմ 2-րդ հորիզոնականում աշխարհի գործող չեմպիոնն է 1725 միավորով, իսկ «պենտակամպեոնները» 3-րդն են (1719): Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան բարձրացել է 1 հորիզոնականով: 1643 6-րդն է:
«Երևանը» նոր գլխավոր մարզիչ ունի
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հաղթանակ տարավ` 4։2 հաշվով հաղթելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։
Մխիթարյանի ֆանտաստիկ նորամուտը «Ռոմա». մարզիչը գոհ է, երկրպագուները` նույնպես
Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղում պարտվելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է տվել։