ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբորի– Sputnik. Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ Ազգային անվտանգության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Վահագն Բոյաջյանը։ Sputnik Արմենիայի տեղեկություններվ` նա հրաժարականի դիմում է ներկայացրել։
Նշենք, որ Բոյոջյանը օրերս էր նշանակվել այդ պաշտոնում։ Սեպտեմբերի 10–ին ՀՀ ԱԱԾ Facebook–յան էջը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի Սամսոն Գալստյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել էր Վահագն Բոյաջյանը։ Վերջինը այդ պաշտոնում աշխատեց 7 օր։
Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։
Էմոցիոնալ ազգ, կամ Վանեցյանի երկրպագու դարձածները երեկ նրա մեջ հակառակորդ էին տեսնում
«Այս որոշումը կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել էր Վանեցյանը: