Սեքսուալ գիրուկներ. Փարիզում կայացած անսովոր ցուցադրությունն անտարբեր չի թողնի ոչ մեկին
Սեքսուալ գիրուկներ. Փարիզում կայացած անսովոր ցուցադրությունն անտարբեր չի թողնի ոչ մեկին
Sputnik Արմենիա
Փարիզը, ինչպես միշտ, նորաձևության կանոններ է թելադրում։ Հիմա էլ այդ քաղաքում շատ արտասովոր ցուցադրություն է կայացել։ Ոչ մոդելային չափանիշներով հարյուրավոր... 17.09.2019, Sputnik Արմենիա
Փարիզը, ինչպես միշտ, նորաձևության կանոններ է թելադրում։ Հիմա էլ այդ քաղաքում շատ արտասովոր ցուցադրություն է կայացել։ Ոչ մոդելային չափանիշներով հարյուրավոր կանայք ու տղամարդիկ որոշել են ցույց տալ, որ իրենց հիասքանչ ու սեքսուալ տեսք ունեն։
Շոուն համընդհանուր ուշադրության է արժանացել, և հանդիսատեսը ծափահարել է մոդելներից յուրաքանչյուրին։
«Սեքսուալ է ցանկացած չափերով», – գրված է մասնակիցներից մեկի պաստառի վրա։ Ակցիան կազմակերպվել է Փարիզի Պոմպիդու կենտրոնի մոտ։
Ցուցադրությանը միացել են ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ, չէ՞ որ հենց նրանք են մարմնի կատարյալ չափանիշների սահմաններ թելադրում նորաձևության և գովազդի ոլորտներում։