ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Այդ արձակուրդից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»,– գրել է նա։
Երեկ Facebook–ում տարածվեց մի տեսանյութ, որում Աշոտ Փաշինյանը զբոսնում է քրոջ հետ ՝ թիկնազորի ուղեկցությամբ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ժամկետային զինվորական ծառայություն է անցնում Արցախում։
Փաշինյանի որդին ծառայում է առաջնագծում խնդիրներ իրականացնող զորամասում
Աշոտը ծառայության է մեկնել 2018–ի ամռանը։ Նա դիմում էր ներկայացրել՝ ծառայությունն Արցախում անցկացնելու համար։