00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ արդյունավետ աշխատանք, թե մեկ լուսանկարի պատմություն. Բաղդասարյանն ԱԳՆ–ի հետ համաձայն չէ

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция бывшего почетного консула Армении в Андорре Ара Багдасаряна (16 сентября 2019). Еревaн
Пресс-конференция бывшего почетного консула Армении в Андорре Ара Багдасаряна (16 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳՆ–ն որևէ կերպ չի պարզաբանել, թե ինչն է անարդյունավետ եղել Անդորրայում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանի աշխատանքներում։ Նա պայքարելու է, որ ձևակերպումը փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Անդորրայում ՀՀ նախկին պատվո հյուպատոս Արա Բաղդասարյանը կարծում է, որ իրեն պաշտոնից ազատելը կապված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարով: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Բաղդասարյանը։

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ–ն որոշել է դադարեցնել Անդորրայում Բաղդասարյանի պարտականությունները։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով` ԱԳՆ–ն նման քայլի է դիմել, քանի որ Բաղդասարյանն իր պարտականությունները ոչ արդյունավետ է իրականացրել։ Սակայն ավելի վաղ Facebook–ում տարածվել էր մի լուսանկար, որտեղ Բաղդասարյանը Քոչարյանի հետ ձեռնամարտի էր բռնվել։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` հենց այդ լուսանկարն էլ պատճառ է դարձել Բաղդասարյանի աշխատանքից ազատմանը։

«Ես քաղաքականությամբ երբևէ չեմ հետաքրքրվել ու չկամ դրա մեջ։ Երբ Երևան էի եկել, ընկերս, որը Քոչարյանի բարեկամն էր, հրավիրեց «Կոնգրես» հյուրանոցում կայանալիք մի հավաքույթի։ Այդ ժամանակ էլ նա ինձ ծանոթացրեց Քոչարյանի հետ։ Քոչարյանի հետ մինչ այդ որևէ շփում չեմ ունեցել»,– ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով` երբ տեսել է Քոչարյանն այդքան մարզված է, առաջարկել է ձեռնամարտի բռնվել, որի ժամանակ էլ լուսանկարել են իրենց։ Ի դեպ, ձեռնամարտի ժամանակ Քոչարյանը հաղթել է Բաղդասարյանին։

Անդորրայում ՀՀ նախկին պատվո հյուպատոսն ասաց, որ անակնկալի է եկել, երբ լսել է, որ ՀՀ ԱԳՆ–ն իր աշխատանքն անարդյունավետ է որակել։ Նա համաձայն չէ այդ գնահատականի հետ, ինչի մասին փաստում են պաշտոնավարման ընթացքում արված աշխատանքները։

Почетный консул Армении в Андорре Ара Багдасарян - Sputnik Արմենիա
Պատճառը Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարը չէ՞. ինչու է Բաղդասարյանն ազատվել պաշտոնից

Բաղդասարյանը պատմեց, որ 2017–ի դեկտեմբերին է դարձել Անդորրայում ՀՀ պատվո հյուպատոս։ Նման պաշտոն ստանձնելու նպատակը մեկն է եղել` անձնական կապերն օգտագործելով հասնել նրան, որ Անդորրան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Ես 30 տարի ապրել եմ Ռուսաստանում, սակայն վանեցու ընտանիքից եմ, պապերս Վանից էին։ Ես իմ պարտքն էի համարում ինչ–որ բան անել մեր ազգի համար։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է ինձ նշանակել այդ պաշտոնին` հարցնելով, թե կկարողանա՞մ հասնել նրան, որ Անդորրան ճանաչի Ցեղասպանությունը։ Ես պատասխանել եմ, որ կանեմ ամեն ինչ դրան հասնելու համար»,– ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով` ինքն աշխատելով, իր կապերն օգտագործելով հասել է նրան, որ այս նստաշրջանին Անդորրայի պառլամենտն արդեն պետք է քննարկեր այդ հարցը։ Մյուս կողմից, այժմ պարզ չէ` Ցեղասպանության ընդունման հարցն ինչ է լինելու, քանի որ այն հենց ինքը պետք է ներկայացներ պառլամենտում։ Բաղդասարյանը նշեց, թե չնայած այս ամենին, անելու է ամեն ինչ, որպեսզի Ցեղասպանության ճանաչման նախագիծն ընդունվի։ Խնդիրն այն է, որ իր համար վիրավորական է ՀՀ ԱԳՆ–ի գնահատականը։

«Այս ընթացքում հայկական մշակույթի օրեր ենք անցկացրել Անդորրայում, որտեղ ի դեպ, հայ ընտանիք չկա։ Խաչքար ենք տեղադրել այնտեղ, հայկական պուրակ բացել` այն դեպքում, երբ ՌԴ–ին արգելել էին մեկ արձան տեղադրել ինչ–որ պուրակում։ Հաջորդն էլ Ցեղասպանության ճանաչումն էր։ Ուզում եմ` ուրիշ գնահատական տան իմ աշխատանքին կամ էլ պարզաբանեն` ինչ է նշանակում ոչ արդյունավետ աշխատանք»,– ասաց նա։

Բաղդասարյանը հայտնեց նաև, որ իրեն ՀՀ ԱԳՆ–ն որևէ կերպ չի պարզաբանել, թե ինչն է անարդյունավետ եղել։ Նա նշեց, որ համաձայն չէ այդ ձևակերպման հետ և պայքարելու է, որ այն փոխվի:

Ի դեպ, Բաղդասարյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու էր ամիսներ անց` 2019–ի դեկտեմբերին։

Փաշինյանը ստորագրել է Ավետիսյանին պաշտոնից ազատելու որոշումը

Լրահոս
0