ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի –Sputnik. Սեպտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն 97 կգ քաշային կարգում պայքարն սկսել է 1/32 եզրափակչում, որտեղ նա մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարել:
Ալեքսանյանը դուրս է եկել ԱԱ-ի 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցչի հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 22-ը: Ղազախստանում Հայաստանը ներկայացնում են ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։