ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ազատվել է պաշտոնից: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Նավասարդյանն ազատվել է պաշտոնից թոշակի անցնելու կապակցությամբ»,– ասաց նա։
Երևանի քաղաքապետարանի կայքում արդեն նշված է տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը` Էդգար Գալստյան:
Փաշինյանը ստորագրել է Ավետիսյանին պաշտոնից ազատելու որոշումը
Հիշեցնենք, որ Հենրիկ Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանում աշխատում էր 2008թ.-ից։
Պատճառը Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարը չէ՞. ինչու է Բաղդասարյանն ազատվել պաշտոնից