ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Այսօր կայանալու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարսանեկան արարողությունը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խմբակցությունից մի քանի պատգամավորների, որոնց հետ մտերիմ հարաբերություններ ունի: Ավետիսյանի հարսանիքին իշխանական խմբակցությունից հրավիրվել են Մարիա Կարապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սարգիս Խանդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաև խմբակցության ղեկավար ներկայացուցիչները»,–գրում է թերթը:
Մեծահարուստների երեխաներն ամուսնանում են. սկսվում է էլիտար հարսանիքների սեզոնը. «Հրապարակ»
Ըստ թերթի տեղեկությունների` դեռևս հստակեցված չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պատգամավորի հարսանիքին. հրավեր, կարծես, եղել է, բայց մասնակցության հարցում որևէ բան չեն կարող ասել:
Առաջիկայում ևս մեկ էլիտար հարսանիք կլինի. Սերժ Սարգսյանը հրավիրվածների մեջ է. «Հրապարակ»
Օրաթերթը հայտնում է, որ Սոս Ավետիսյանի քույրն էլ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանածն է: Նրանք էլ առաջիկայում կամուսնանան: