ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի հարավ–արևելքում` Քուլփ և Մուշ քաղաքների միջով անցնող ավտոճանապարհին, պայթյուն է որոտացել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։
«Ահաբեկչական կազմակերպության անդամների՝ ճանապարհին դրած ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով մահացել է յոթ քաղաքացի։ Կա 10 վիրավոր, որոնցից երկուսը ծանր վիճակում են», – լրագրողներին ասել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։
Ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացուն հայտնաբերել են Հայաստանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահի աշխատակազմից էլ հայտնել են, որ նախագահը զանգահարել է մահացածների ազգականներին և ցավակցություն հայտնել։
Նշվում է նաև, որ նա անձնական հսկողության տակ է վերցրել հետաքննությունը` հայտարարելով, որ իրավապահ մարմինները բոլոր ջանքերը կգործադրեն ահաբեկչության կազմակերպիչներին ու կատարողներին գտնելու համար։
Դանիայի ամենահարուստ մարդը 3 երեխային կորցրել է Շրի Լանկայի ահաբեկչությունների հետևանքով
Anadolu գործակալությունը հաղորդում է, որ պայթյունին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է երկու մարդ` Քուլփում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ստորաբաժանման ղեկավարը և քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, որը նույնպես այդ կուսակցության անդամ է։