ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի էջի արգելափակումը Facebook–ում սխալմունք են անվանել և ներողություն խնդրել։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է այսօր Telegram իր ալիքում։
Սեպտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Facebook–ի էջը երեք օրով արգելափակել են` «ընկերության չափորոշիչները խախտելու» համար: Սիմոնյանն իր էջի արգելափակումն ամերիկյան գրաքննության դրսևորում էր անվանել։
«Մեր նորմերի մեջ նկարագրված է, թե ինչն է թույլատրված և ինչն է արգելված Facebook–ում։ Երբ մենք տեղեկանում ենք, որ որևէ կոնտենտ խախտում է նորմերը, մենք այն հեռացնում ենք, իսկ կրկնակի խախտման դեպքում արգելափակում էջը։ Սակայն, եթե տեսնում ենք, որ սխալ ենք թույլ տվել, վերականգնում ենք հեռացված կոնտենտը և ներողություն խնդրում` թույլ տված սխալի համար, ինչպես այս դեպքում», – նշել են Facebook–ում։
«Հուզիչ էր». ինչի մասին է զրուցել Մարգարիտա Սիմոնյանը Կիրիլ Վիշինսկու հետ
Նշենք, որ Facebook–ը ժամանակ առ ժամանակ արգելափակում կամ լրիվ փակում է ինչպես Sputnik–ի, այնպես էլ Sputnik–ի առանձին աշխատակիցների էջերը։ Օգոստոսին` առանց պատճառը նշելու արգելափակվել է Sputnik Արմենիայի ռուսերեն էջը։