00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծխողները դժգոհ կլինեն. ծխախոտի վաճառքը սահմանափակող օրինագիծը հավանության արժանացավ

© Sputnik / Aram NersesyanМинистр здравоохранения Арсен Торосян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн
Министр здравоохранения Арсен Торосян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարը համոզված է, որ նոր օրենքից շահելու են անխտիր բոլորը:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Ծխելու դեմ նոր օրինագիծը պետք է նպաստի քաղաքացիների առողջության պահպանմանը։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ներկայացնելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։

Որ վայրերում կարգելվի ծխել - Sputnik Արմենիա
Ո՞ր վայրերում թույլ չեն տա ծխել

Օրինագծի  համաձայն` 2021 թվականի հունվարի 1-ից ծխախոտի տուփերի վրա կսահմանափակվի ապրանքանիշի և տարբերանշանի համար հատկացվող տարածքը, իսկ 2022 թվականից՝ ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող գրությունները պետք է զբաղեցնեն տուփի ոչ պակաս, քան 50%–ը։

Դրանից բացի, 2021 թվականից կարգելվի խանութներում ծխախոտը բաց ցուցադրելը։ Դրանց անվանումներով գնացուցակը վաճառողը կներկայացնի միայն չափահաս սպառողների պահանջով։

Իսկ օրենքն ընդունելուց երեք ամիս անց արդեն ծխախոտ վաճառելու արգելքն ուժի մեջ կմտնի մշակութային վայրերում (թատրոն, կինոթատրոն, համերգասրահ, գրադարան), պետական և մունիցիպալ հաստատություններում, հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև հիվանդանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում և դրանց մոտակայքում (10 մ շառավղով)։

Министр здравоохранения Арсен Торосян на флэш-мобе приуроченному к Международному дню без тобака (31 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Եթե իմ ցանկությունը լիներ...». ո՞վ է արգելակում ծխելու մասին օրենքի ընդունումը

Նույնիսկ եթե այդ միջոցառումների արդյունքում  Հայաստանում կրճատվեն ակցիզային հարկի մուտքերը, միաժամանակ կկրճատվեն նաև առողջապահության ծախսերը, կարծում է Թորոսյանը։

Այսպես, 2018 թվականին ծխախոտ արտադրողներն ու ներմուծողները բյուջե են վճարել 97 մլրդ դրամ, իսկ ծխելով պայմանավորված առողջապահության ընդհանուր բյուջետային ծախսերը առողջապահության նախարարությունը տարեկան շուրջ 80 մլրդ դրամ է գնահատում։  Սրա մեջ մտնում է պայքարը քաղցկեղային հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդությունների, ինֆարկտի, շաքարային դիաբետի, շնչուղիների հիվանդությունների դեմ և այլն։

Առողջապահության նախարարին սատարեց նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

-Ենթադրվում էր, որ նախագծի գլխավոր ընդդիմախոսը պետք է լինեմ ես, սակայն մեր գնահատականների համաձայն, ակցիզային հարկից հավանական կրճատումները կկոմպենսացվեն առաջիկա տարիներին նրա աստիճանաբար բարձրացմամբ, ինչպես նաև ընդհանուր տնտեսական աճի հաշվին հարկահավաքման աճի շնորհիվ,-հայտարարեց ՊԵԿ նախագահը։

Флэш-моб приуроченный к Международному дню без тобака (31 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մի ծխեք նրանց մոտ, ում սիրում եք». Արսեն Թորոսյանը մասնակցեց ֆլեշմոբին

-Շատերը մտավախություն ունեն, որ ռեստորանները ծխելու արգելքի պատճառով վնասներ կկրեն։ Իրականում Երևանում արդեն մի քանի ռեստորաններ կան, որտեղ 100% smoke free է։ Նրանց շահույթը, ընդհակառակը, աճել է։ Հրավիրում եմ ձեզ այնտեղ, ինքներդ կտեսնեք,– գործընկերներին դիմեց առողջապահության նախարարը։

Ըստ առողջապահության նախարարության` օրինագծից կշահեն ոչ միայն ռեստորանները, այլև մենք բոլորս։ Ավելի ճիշտ, մեզանից նրանք, ովքեր ծխում են։ Առողջապահության ազգային ինստիտուտի ուսումնասիրմամբ` Հայաստանում ծխում է մեծահասակ տղամարդկանց 60% և կանանց  2,2%–ը։ 70-ն անց տարեց տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշն ընկնում է մինչև 26%, բայց ոչ նրանից, որ նրանք թողնում են ծխելը, այլ նրանից, որ նրանք պարզապես չեն հասնում ծերության տարիքի։

Президент Армен Саркисян поздравляет членов правительства Армении после принятия присяги (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կառավարության անդամներից քանի՞սն են ծխում. նախարարը հստակ թվեր է նշում

Ինչ վերաբերում է ֆինանսական օգուտին, ապա միջին ծխողը տարեկան ծխախոտի վրա 141 հազար դրամ է ծախսում, ինչը գրեթե հավասար է մեկ միջին աշխատավարձին։ Այդպիսով, նրանք, ովքեր կթողնեն ծխելը, իրենց և իրենց ընտանիքներին «13-րդ աշխատավարձ» կնվիրեն։ Իսկ ծխողների մեծ մասը հենց ոչ բարձր եկամուտ ունեցող մարդիկ են։ Այդ պատճառով տնտեսած գումարով նրանք կկարողանան ավելի շատ գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ։

-Այսինքն, այն գումարը, որը նրանք կտնտեսեն ծխախոտի վրա, չի կորչի, և ամեն դեպքում, տնտեսություն կմտնի, – հայտարարեց նախարարը։

-Համաձայն եմ։ Այսինքն մեր խոշոր ծխախոտ արտադրողին ոչինչ չի սպառնում։ Նա նաև հրուշակեղեն է արտադրում։ Նշանակում է, մարդիկ կսկեն ավելի քիչ ծխել և ավելի շատ շոկոլադ, տորթ և պաղպաղակ ուտել։ Իհարկե, եթե դուք դա էլ չարգելեք, – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

-Առանձնակի չենք ողջունում, բայց նաև չենք արգելում... դեռ,– կես կատակ–կես լուրջ պատասխանեց նախարարը:

Գնաճը Հայաստանում - Sputnik Արմենիա
Ապրանքների ու ծառայությունների գնաճը Հայաստանում
Իսկ եթե խոսենք հանրության համար անուղղակի օգուտի մասին, ապա աշխարհում արձանագրել են ծխելու և աշխատանքի արտադրողականության հակադարձ կապը. որքան մարդիկ քիչ են ծխում, այնքան արդյունավետ են աշխատում։

Արսեն Թորոսյանը նշեց, որ դժվար է սա հստակ հաշվարկել, սակայն բազմաթիվ երկրների մասշտաբով, մեծ ժամանակահատվածներում, նման փոխադարձ կապն ակնհայտ է։

Այս խոսքերը պատրաստակամորեն հաստատեց վարչապետը, որը նույնպես նախկինում ծխել է։ 

«Ես չեմ ծխում 2004 թվականից, և հպարտանում եմ, որ թողել եմ։ Որ աշխատունակությունս բարձրացել է, կարող եմ միանշանակ հաստատել», – հայտարարեց Փաշինյանը։

Ի դեպ, նոր իշխանությունը չծխողների թվով գերազանցում է բոլոր նախորդ իշխանություններին. նախարարների 80%–ը չի ծխում, իսկ 10 մարզպետների շրջանում ընդհանրապես ծխողներ չկան։

Ընդունվող օրինագիծը քննարկվում էր շուրջ 1.5 տարի, դեռ Կարեն Կարապետյանի ժամանակներից, և խիստ բացասական արձագանք է առաջացրել ծխողների շրջանում։

Լրահոս
0