ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով որպես մեղադրյալ ներգրաված անձ չկա։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ` 2018–ի սեպտեմբերի 11–ին, համացանցում հայտնվել էր Վանեցյանի և Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։
Վանեցյանը հատուկ քննչական ծառայության ղեկավարին պատմում էր դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ է տրվել ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։ Այնուհետև անցնում էին Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։
Գաղտնալսող սարքեր Հայաստան չեն ներկրվում. Վանեցյան
Դեռ նախորդ տարի գաղտնալսմանը հաջորդող օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մեկնաբանել էր տեղեկատվության արտահոսքը՝ հայտարարելով, որ այն քաղաքական սաբոտաժ է և սպառնում է երկրի ազգային անվտանգությանը:
Փաշինյանը պատմեց, թե ինչի մասին են գաղտնալսումների մոնտաժված հատվածները
Վերջերս ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հայտնել էր, թե հնարավոր է` ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հարևան երկրներից տարածված լինի։