00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից

© Sputnik / Armenuhi MkhoyanАварийное здание в Гюмри
Аварийное здание в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վթարայինների խնդիրը լուծելով ոչ թե բարեկարգման հարցն է լուծվելու, այլ մարդկային կյանքեր են փրկվելու։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Շիրակի մարզում 114 բազմաբնակարան շենքեր վթարային են համարվում ու, չնայած այս հանգամանքին, վերջին անգամ մարզում 2003–ին են վթարայինների ամրակայման աշխատանքներ կատարվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։

«Մարզի շենքերը վթարային են դարձել Սպիտակի երկրաշարժի հետևանքով։ 114 շենքերից 106–ը երրորդ, 8–ը` չորրորդ կարգի վթարային են։ Այդ շենքերը 2458 բնակարաններ են ներառում։ Ի դեպ, վթարային շենքերի մեծ մասը` 92–ը, հենց Գյումրիում են»,– ասաց նա։

Նրա խոսքով` դրանց ամրացման համար անհրաժեշտ է ավելի քան 24-25 մլրդ դրամ. ամեն տարի, երբ մարզպետարանը կազմում է միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառում են նաև վթարային մի քանի շենքեր և ցուցակն ուղարկում քաղաքաշինության կոմիտե։ Չնայած դրան, ըստ Մարգարյանի, մարզում վթարային շենքերի ամրակայման և վերականգնման աշխատանքներ 2003 թվականից հետո չեն կատարվել։ Պատճառը ֆինանսական խնդիրներն են։ Իսկ մինչ 2003–ը, պետբյուջեի ու Համաշխարհային բանկի վարկի շնորհիվ, ինչպես նաև «Լինսի» հիմնադրամի միջոցով ինչպես նոր շենքեր էին կառուցում, այնպես էլ` վթարայինների ամրացման աշխատանքներ իրականացնում։

Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Гюмри (5 апреля 2019). Ширак - Sputnik Արմենիա
Վերջնական որոշումը Փաշինյանինն է. ժամանակավոր կացարանների լուծման մի քանի տարբերակ կա

«2003–ից հետո միայն չորրորդ կարգի վթարային 4 շենքերի բնակիչներին փոխհատուցում է տրվել` բնակարանի կամ գումարի տեսքով»,–ասաց նա։

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 10–ին տեղի ունեցած երկրաշարժը 6 բալ ուժգնություն ուներ, ինչը քիչ չէր, ու սա պետք է վթարայինների խնդիրը շտապ լուծելու ազդակ լինի։ Նրա խոսքով` վթարայինների խնդիրը լուծելով ոչ թե բարեկարգման հարց են լուծելու, այլ մարդկային կյանքեր են փրկելու։

«Գիտեմ, որ Գյումրիում վթարայինների, անօթևանների հետ կապված հաշվառում է եղել։ Մենք կարծում էինք, որ աղետի գոտի հասկացություն չկա, բայց այդպես չէ, արի ու տես, որ դեռ անօթևան մարդիկ էլ կան։ Այսինքն` մենք մեզ էինք խաբում ու ասում ենք` ամեն ինչ լավ է»,–ասաց նա։

Նրա խոսքով` Սպիտակի հայտնի երկրաշարժից հետո մի շարք շենքեր վթարային էին դարձել, որոնք քանդեցին։ Հիմա էլ, ըստ նրա, եթե վթարային շենքը պատմամշակութային արժեք չէ, ապա պետք է քանդեն, քանի որ վերականգնման ծախսերը շատ են։ Մինասյանը նշեց նաև, որ շտապ կառուցվող շենքերը, ինչպիսիք կառուցվել են Սպիտակի երկրաշարժից հետո Գյումրիում, 50-70 տարվա «կյանք ունեն»։ Հետո դրանք պետք է քանդեն, քանի որ մաշվում են ու վթարային դառնում։

Село Бавра, Ширак - Sputnik Արմենիա
Երկրաշարժից հետո Աշոցքի ու Բավրայի դպրոցներում դասեր չեն անցկացվել

Ինչ վերաբերում է նոր կառուցվելիք շենքերի սեյսմակայուն լինել–չլինելուն, ապա, ըստ ճարտարապետների միության նախագահի, այդ խնդիրը կարելի է լուծված համարել։ Մինասյանը հավաստիացնում է, որ շինարարները նոր կառուցվող շենքերի` սեյսմակայուն լինելն անպայման հաշվի են առնում։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան 20:22-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Լրահոս
0