ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան Երևանում գտնվող «Բուլվար Հոթել» հյուրանոցում հրդեհ է բռնկել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«911» ծառայությունը ժամը 06:54-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող հյուրանոցում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 մարտական հաշվարկ։
Ողբերգական դեպք Կոտայքում. երիտասարդ տղամարդն էլեկտրահարվել է ու մահացել
Պարզվել է, որ հյուրանոցի նկուղային հարկում՝ լվացքատան (8 քմ) մոտ 3 քմ տարածքում, այրվել է գույքը (լվացքի մեքենա, չորանոց, սրբիչներ և այլն):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:13-ին, մարվել՝ 07:21-ին:
Հյուրանոցի 19 սենյակներից տարհանվել են 38 հյուր և 8 աշխատակից. տուժածներ չկան: