ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Թեև ՀՀ-ում 63 000 գործազուրկ կա, բայց աշխատելու նպատակով այս տարի ՀՀ է ժամանել 15 000 հնդիկ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Հայաստանում էժան աշխատուժ են համարվում հնդիկները: Օրինակ` շինաշխատանքի համար հայերը պահանջում են 5000-7000 դրամ, ապա հնդիկները դա անում են 3 հազար դրամով»,–գրում է թերթը։
Օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել Հնդկաստանի 15 442 քաղաքացի։
Հնդիկները հայկական գյուղերում ներգրավված են հիմնականում ջերմոցային աշխատանքներում։ Նրանց մեծ մասն ապրում և աշխատում են Արարատի ու Արմավիրի մարզերի գյուղերում։
Հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարել Ստեփանակերտում. տեսանյութ
Ըստ օրաթերթի տեղեկությունների` Հայաստան ժամանում են նաև հնդիկ ընտանիքներ՝ սեփական բիզնեսը հիմնելու նպատակով: