ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Բռնցքամարտիկ Էրիկ Պետրոսյանը չորեքշաբթի Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում մինչև 57 կգ քաշային կարգում զիջել է կանադացի Ռոբին Բասրանին։
Հաղթական մեկնարկ. հայ բռնցքամարտիկը ջախջախեց անգլիացուն
«Ուժերս փոքր-ինչ զիջեցին և պարտվեցի։ Բայց մենամարտի ընթացքում ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ ամեն ինչ հաջող է ընթանում։ Չէի մտածում, որ կպարտվեմ, մրցավարների որոշումն ինձ համար անսպասելի էր»,– հայտարարել է բռնցքամարտիկը` ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Հայաստանի դրոշն ամեն անգամ բարձրացնելը սխրանք է. մարզիկները վերադարձան Հայաստան
Տղամարդկանց շարքում աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Եկատերինբուրգում սեպտեմբերի 8-21–ը։