ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է արցախցիներին ազատ, արդար, մրցակցային ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ նաեւ բոլոր ընտրված թեկնածուներին եւ նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի եւ ժողովրդի»,-գրել է Փաշինյանը՝ նշելով, որ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների մասնակցությունն ընտրություններին՝ նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ:
Արցախի 228 համայնքում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։
Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյանը, Արայիկ Ավանեսյանը, Արմեն Հակոբյանը, Արեգ Ավագյանը, և Գրիգորի Սահակյանը:
Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել էր 400-ից ավել դիտորդ:
Ինձ ուրախացնում է, որ երիտասարդներն են մեր ավագանու թեկնածուները. Բակո Սահակյան
ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել էր օպերատիվ շտաբ:
«Եվ այսօր էլ համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին». Բակո Սահակյան