Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում լուրջ և թեժ աշուն է սպասվում:
Անդրադառնալով իշխանության տեսակետին, թե աշունը չի կարող թեժ լինել, ընդդիմություն չկա կամ մարդ չի կարողանում հավաքել, Բոզոյանը հիշեցնում է, որ քաղաքականության մեջ դժվար է գուշակություններ անել. նախորդ գարնանն էլ ոչ ոք չէր սպասում իշխանափոխության:
«Ադեկվադն» արդեն կուսակցություն է. ո՞վ է Դանիելյանի համար նախընտրելի ընդդիմադիրը
Նրա խոսքով` աշունը թեժացնում է հենց իշխանությունը. Ամուլսարի հանքի հարցում որոշում չկայացնելը, դրանով պայմանավորած սխալ քայլերը՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպումը, որը ռուսական շրջանակները լավ չընդունեցին, քանի որ «ծռերը» հայտնի են հակառուսական ընդգծված տրամադրվածությամբ:
«Սա լուրջ խնդիրներ է առաջացնում գործընկերների հետ հարաբերություններում, խնդիրներ կան ուժային կառույցներում. ԱԱԾ-ում նույնպես չեն ողջունում «Սասնա ծռերի» հետ ջերմացումը: Այս ամենը միասին խոստանում են լուրջ և թեժ քաղաքական աշուն»,- ասում է Բոզոյանը:
Ըստ քաղաքագետի՝ կամաց -կամաց ձևավորվում է նոր դաշտ:
«Կան ուժեղ գործիչներ, որոնք կարող են կոնսոլիդացնել ընդդիմությանը, բայց ժամանակ է հարկավոր, որ համախմբվեն: Հայաստանի քաղաքականությունը պետք է լրջացնել: Ժամանակն աշխատում է Փաշինյանի դեմ, նա չունի զարգացման հեռանկար»,- ասում է Բոզոյանը:
Փաշինյանը «ֆլիրտ» է սկսել քաղաքական ուժերի կոնկրետ շրջանակի հետ
Քաղաքագետը նշում է, որ հասարակությունը կամաց–կամաց հիասթափվում է այս նորից, բայց մյուս կողմից նոր էջ է ուզում բացել իր զարգացման մեջ, որը կփոխի այս իրավիճակը՝ չհայտնվելով այն հնում, որից դուրս է եկել: Հասարակությունն այս առումով խճճված վիճակում է: