00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դատախազությունը չի ցանկանում տեսնել պարզ ճշմարտությունը». Արամ Վարդևանյան

© Sputnik / Asatur YesayantsАрам Вардеванян
Арам Вардеванян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը կարծում է, որ դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահի գործով որոշման 23 էջից ելակետ է ընդունել միայն մեկ հատվածը։

ԵՐԵՎԱՆ, 9 Սեպտեմբեր — Sputnik. Դատախազությունը չի ցանկանում կամ չի կարողանում տեսնել պարզ ճշմարտությունը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Գլխավոր դատախազությունը, պարզաբանելով Քոչարյանի գործով ՍԴ որոշումը, այսօր նշել է, որ ՍԴ–ի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան:

«Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ օրենսդրական բացի հետևանքով խախտվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, և այդ խախտման վերացման ուղղությամբ պարտավոր է միջոցներ ձեռնարկել: Կրկին պետք է հիշեցնեմ` դատախազությունն իր հայտարարություններից մեկում հայտարարել էր, որ հանդիսանում է նաև իրավունքի պաշտպանություն իրականացնող մարմին»,– գրել է Վարդևանյանը։

Նրա խոսքով` դատախազությունը ՍԴ–ի որոշման 23 էջից որպես ելակետ է ընդունել միայն մեկ հատվածը, այն է` «...այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»:

Роберт Кочарян с адвокатами Айком Алумяном и Рубеном Саакяном на заседании суда по делу 1 марта (15 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Փոթորիկ մի բաժակ ջրում». ո՞վ է կազմել Քոչարյանի գործով ՍԴ դիմումը, և ի՞նչ կապ ունի Elawphant–ը

Վարդևանյանի խոսքով` քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին հակասելու խնդիրը վերաբերում է հենց ուղղակիորեն տվյալ դեպքին, գործով դիմողին և Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու հիմք է հանդիսանում, քանի որ, ըստ նրա, բացակայում է ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածով ամրագրված երաշխիքը գնահատելու հնարավորությունը:

«Դատախազությունը օրենսդրական քաղաքականություն է իրականացրել այս ողջ քրեական գործի շրջանակներում, բայց դրա օրենսդրական հիմքը չեմ կարողանում գտնել»,– գրել է նա։

Ըստ Վարդևանյանի` դատախազությանը երևի հարկավոր է հարցնել նաև` ինչո՞վ է պայմանավորված, որ ՍԴ-ն ուղղակիորեն նաև ՄԻԵԴ նախադեպ է մեջբերել, որը վերաբերում է օրենքի որակին կալանավորման լույսի ներքո:

Նա ՍԴ որոշումից ևս մեկ հատված է մեջբերել, այն է` «Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ` նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված` անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, ինչն անհնար էր բացահայտել հստակ ամրագրված և տարբերակված պոզիտիվ-իրավական ձևակերպումների բացակայության պայմաններում»: Այսինքն, ըստ Վարդևանյանի, գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ հարցը հնարավոր չէր այս փուլում պարզել:

Пресс-конференция адвокатов Роберта Кочаряна в мультимедийном пресс-центре Sputnik Армения (7 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները երկու միջնորդություն են ներկայացրել դատարան

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը։

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ամբողջական որոշումը

ՍԴ-ն Քոչարյանի դիմումների քննությամբ որոշել էր քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 4 հոդվածներին հակասող և անվավեր։

Ղազարյան․ «ՍԴ որոշումը չի նշանակում, որ Քոչարյանը պետք է ավտոմատ ազատ արձակվի»

Լրահոս
0