https://arm.sputniknews.ru/20190907/Nikol-pashinyany-kmasnakci-dari-harsaniqin-20318054.html
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ «դարի հարսանիքին». լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ «դարի հարսանիքին». լուսանկարներ
Sputnik Արմենիա
Ըստ տեղեկությունների՝ հարսանիքին հրավիրված է շուրջ 800 հոգի: 07.09.2019, Sputnik Արմենիա
2019-09-07T16:11+0400
2019-09-07T16:11+0400
2019-09-07T18:44+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69141109_0:568:1600:1468_1920x0_80_0_0_91c469f3f99a17603d98e634a232d6cb.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69141109_0:418:1600:1618_1920x0_80_0_0_982375e043091ee6ce4963b9ca63e137.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան, հարսանիք
հայաստան, հասարակություն , նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան, հարսանիք
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ «դարի հարսանիքին». լուսանկարներ
16:11 07.09.2019 (Թարմացված է: 18:44 07.09.2019) Ըստ տեղեկությունների՝ հարսանիքին հրավիրված է շուրջ 800 հոգի:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանիքին հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել են:
Ռեստորանն արդեն երկու ամիս է` փակ է. պատրաստվում էին էլիտար հարսանիքին: Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար արտասահմանից մեծ թվով հյուրեր են ժամանել, որոնց արդեն դիմավորել և տեղավորել են հյուրանոցներում: Հարսանիքի տոնական մասը կապահովեն հայ և օտարերկրյա կատարողները, որոնց անունները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը տատանվում է 200-300 հազար դոլար: ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու համար: