https://arm.sputniknews.ru/20190905/tavshya-hexapoxutyan-masin-filmy-amenaspasvacnerice-torontoyi-kinoparatonum-20294167.html
Հայաստանի հեղափոխության մասին ֆիլմն ամենասպասվածներից մեկն է Տորոնտոյի կինոփառատոնում
Հայաստանի հեղափոխության մասին ֆիլմն ամենասպասվածներից մեկն է Տորոնտոյի կինոփառատոնում
Sputnik Արմենիա
Կինոփառատոնի հաղթողները, որպես կանոն, հավակնում են «Օսկար» ամերիկյան մրցանակաբաշխությանը առաջադրվելուն։ 05.09.2019, Sputnik Արմենիա
2019-09-05T16:30+0400
2019-09-05T16:30+0400
2019-09-05T17:03+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/110/43/1104359_0:251:2730:1795_1920x0_80_0_0_88cc5ad06de8f9b06030ae5063b27963.jpg
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/110/43/1104359_0:165:2730:1881_1920x0_80_0_0_186b5edaffff383b3eda5c9eb1203bef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, մշակույթ , հայաստան, սերժ թանկյան, կանադա, «թավշյա հեղափոխություն», նիկոլ փաշինյան
աշխարհ, մշակույթ , հայաստան, սերժ թանկյան, կանադա, «թավշյա հեղափոխություն», նիկոլ փաշինյան
Հայաստանի հեղափոխության մասին ֆիլմն ամենասպասվածներից մեկն է Տորոնտոյի կինոփառատոնում
16:30 05.09.2019 (Թարմացված է: 17:03 05.09.2019) Կինոփառատոնի հաղթողները, որպես կանոն, հավակնում են «Օսկար» ամերիկյան մրցանակաբաշխությանը առաջադրվելուն։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Տորոնտոյում այսօր մեկնարկող միջազգային կինոփառատոնում կկայանա Գարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հայաստանում կայացած «թավշյա հեղափոխության» մասին ֆիլմը կդառնա կանադական Միջազգային կինոփառատոնի ամենակարևոր իրադարձություններից մեկը։
Ֆիլմը վավերագրական է։ Պպրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակը «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։ Վավերագրական ֆիլմում նկարահանվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս տարի կանադական 44–րդ կինոփառատոնի գլխավոր հյուրերն են հոլիվուդյան աստղեր Մերիլ Սթրիփը, Թոմ Հենքսը, Նիկոլ Կիդմանն ու Ռոբերտ դե Նիրոն։
«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի
Փառատոնին նախատեսված է 133 համաշխարհային պրեմիերա։ Կինոփառատոնի հաղթողները, որպես կանոն, հավակնում են «Օսկար» ամերիկյան մրցանակաբաշխությանը առաջադրվելուն։