00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը. ինչի՞ց է պետք սկսել

© Sputnik / Asatur YesayantsПредматчевая тренировка сборной Армении по футболу (4 сентября 2019). Еревaн
Предматчевая тренировка сборной Армении по футболу (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե հեռվից նայենք, հայկական ֆուտբոլում ավելի շատ դրական բաներ կան, որոնք ներսից նայելու դեպքում չես նկատում։ Երբ այդ ամենի մեջ ես, բացասականն ավելի ակնհայտ է։ Ռուսաստանցի հայտնի մարզիչ, Sputnik Արմենիայի սյունակագիր Ալեքսանդր Գրիգորյանը կողքից նկատում է հենց դրական դինամիկան, որն անպայման պետք է զարգացնել։

Շաբաթվա վերջում ամբողջ մայրցամաքում կանցկացվեն Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի երկու փուլերը։ Հայաստանի ազգային հավաքականը սեփական դաշտում կընդունի Իտալիայի ու Բոսնիայի թիմերին։ Մրցակիցները տարբեր են, այդ թվում նաև մակարդակի առումով, բայց երկուսն էլ ուժեղ։ Թեև ուժեղ մրցակիցներից պետք է ոչ թե վախենալ, այլև փնտրել նրանց թույլ կողմերն ու հնարավորություններ որսալ։

Եթե ինձ հարցնեք` ինչ է պետք անել, որ Հայաստանի հավաքականը «դողէրոցքի» մեջ չընկնի ու կայուն (ցանկալի է` կայուն լավ) արդյունք ցույց տա, այսպես կպատասխանեմ. պետք է առաջին հերթին հույսը դնել սեփական արժեքավոր կադրերի վրա։

Болельщики сборной Армении по футболу перед началом отборочного матча Евро-2020 против сборной Лихтенштейна (8 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստան-Իտալիա. սպասված հանդիպում. հայտնի հայերը գուշակում են խաղի հաշիվը

Հայկական ֆուտբոլում կան մարզիչներ, որոնք ունակ ու պատրաստ են արդյունավետ աշխատանք իրականացնել ազգային հավաքականի հետ։ Նրանք մեկը, երկուսը չեն, շատ են ու վստահ եմ, որ սիրով կհամաձայնվեն գլխավորել ազգային հավաքականը։ Պետք է հավատալ սեփական ուժերին, սկսել աշխատել, իսկ հայ մարզիչը, բնականաբար, հայրենասիրության հետ խնդիր չի ունենա, բայց ամենակարևորը դա չէ։

Իսկ հայրենասիրությունը, սրտով գործին մոտենալու տեղացի մարզիչների առավելությունն է եկածների համեմատ։ Օրինակ, եթե իսպանացի գա, թեկուզ և շատ խելացի, Հայաստանի հանդեպ ի՞նչ հայրենասիրություն է կարելի նրանից պահանջել։

Իսկ տեղացի մասնագետը, եթե նա ներշնչվել է ինչ-որ գաղափարով, «վարակում» է մնացածին. քո թիմի առաջնորդը գաղափարի ջատագովն է դառնում, ու գալիս է մարզչի և թիմի համար այն երջանիկ օրը, երբ դրան սկսում են հավատալ բոլորը։ Իսկապես բոլորը. և՛ մերսողները, և՛բժիշկները, ու նույնիսկ ակումբի կամ ֆեդերացիայի նախագահը։ Էլ չեմ խոսում երկրպագուների մասին։

Այսպիսի տիֆոզիների չէին սպասում. ինչպես Իտալիայի հավաքականին դիմավորեցին օդանավակայանում

Պետք է գնահատել սեփական կադրերին, ոչ թե աջ ու ձախ նայել` դրսից կադրեր բերելու համար։ Կադրերը, որոնք պատրաստ են աշխատել սեփական երկրում, այնտեղ, որտեղ նրանք մեծացել ու կայացել են։ Այդ դեպքում իրենց համար ավելի հեշտ է ոգի դնել գործի մեջ։ Իմ կարծիքը հետևյալն է. հիմա կտրականապես չի կարելի արտասահմանյան մասնագետների հրավիրել, չէ որ այն, ինչ մեզ հարկավոր է, մեր թքի տակ է, ոչ թե Իսպանիայում ու էլի չգիտեմ որտեղ։ Նայեք, տեսեք` Հայաստանում PRO կարգ ունեցող քանի մարզիչ կա, որոնք կարող են և ուզում են աշխատել։

Առջևում Հայաստանի հավաքականը երկու ծանր հանդիպում ունի` Իտալիայի ու Բոսնիայի հետ։ Իհարկե, իտալացիների հետ խաղում շանսերը շատ չեն, բայց այնպես չէ, որ ընդհանրապես շանս չկա։ Տեսեք` Իտալիայի այսօրվա հավաքականը շատ հակասական է, քանի որ Մանչինին արդեն մեկ տարի է փորձարկումներ է անում կազմի ու ռազմավարության հետ կապված, ու նրա փորձերը դեռ չեն ավարտվել։

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումները - Sputnik Արմենիա
Հույզեր, անզիջում պայքար ու վճռականություն. ինչպես էին մարզվում հայերն ու իտալացիները

Հայտնի չէ` Երևանում կայանալիք խաղում նա ինչ փորձ կարող է իրականացնել իր թիմից ակնհայտորեն ավելի թույլ մրցակցի հետ։ Բայց դրանում Հայաստանը կարող է հնարավորություն տեսնել, ցանկության դեպքում կարելի է այդ հնարավորությունը գտնել ու հաղթել։ Չէ որ նրանք բավականին պահպանողական են ու մեկ տարի տևող այդ փորձերը թիմի համար անսովոր են, իսկ Մանչինին նույնիսկ դեռ չի կողմնորոշվել հիմնական կազմի հարցում։ Դա շատերին է նյարդայնացնում Իտալիայում ու թիմում։

Ինչ վերաբերում է Բոսնիա և Հերցեգովինային, իմ կարծիքով, այն Հայաստանի համար հեշտ հաղթահարելի մրցակից է։ Հատկապես, հաշվի առնելով, որ այսօր հավաքականը ֆուտբոլիստների բավականին լայն ընտրություն ունի։ Մասնավորապես, մեզ մոտ պաշտպանությունը միշտ աքիլլեսյան գարշապար է եղել, բայց կարծում եմ` այսօր այն աննախադեպ լավ վիճակում է։

Այդ պատճառով կանխատեսումներն այս խաղերի, հատկապես` երկրորդ խաղի հետ կապված, ավելի շուտ լավատեսական են։ Պետք է միայն հավատալ սեփական ուժերին ու «միացնել» հայրենասիրությունը։

Ինչու Գյուլբուդաղյանցը ազգային հավաքական չի հրավիրել հայտնի ֆուտբոլիստներին

Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է 1966 թվականին Հայաստանում։ Կարճ ժամանակ անց նրանց ընտանիքը Կիսլովոդսկ է մեկնել։ Ալեքսանդրը սովորել է, ծառայել է բանակում, ֆուտբոլ է խաղացել, իսկ 20 տարեկանում, իր խոսքով, հասկացել է, որ միջին ֆուտբոլիստ է ու թողել է խաղը։ Այդ պատճառով նա որոշել է մարզիչ դառնալ, ու դա նրան հաջողվել է։

Գրիգորյանը հայտնի է աշխատանքի էքստրավագանտ ձևերով, հատկապես` լրագրողների ու հանդիսատեսի հետ շփման հարցում։ Եղել են դեպքեր, որ նա բռնցքամարտի ձեռնոցներով է մարզումների եկել ու ֆուտբոլիստների համար բանաստեղծություններ է ընթերցել։

Լրահոս
0