ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) ճանաչել Սահմանադրության 27–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետին, 61–րդ հոդվածի 1–ին մասին և 63–րդ հոդվածի 1–ին մասին և 78–րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այս մասին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը` կարդալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դիմումի վերաբերյալ որոշումը։
«135-րդ հոդվածի 2-րդ մասը (խափանման միջոց կիրառելու հիմքերի) համապատասխանում է Սահմանադրությանը»,–ասաց Թովմասյանը։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր` սեպտեմբերի 4-ին, քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:
Պուտինի` Քոչարյանին ուղղված շնորհավորանքում որևէ արտառոց բան չկա. դեսպան Տողանյան
Քոչարյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը։
Քոչարյանները ոչ մի գույք էլ չեն հանել վաճառքի. Լևոն Քոչարյանը հերքում է լուրը. տեսանյութ
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: