00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել տեխնոլոգիական առաջատար ընկերության պատվիրակությունը

© Photo / official site of the President of RAВ Армению прибыла делегация компании "Thales Group"
В Армению прибыла делегация компании Thales Group - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել էին դեռ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group»-ի ղեկավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան են ժամանել միջազգային տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական ընկերության ռազմավարության և համագործակցության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին, վաճառքի և մարկետինգի հարցերով փոխնախագահ Ժերոմե Սիոնը, բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ալեքսանդր Գոդլևսկին և փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Президент Армен Саркисян у крепости Лори берд - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանի հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Հայաստանյան այցի շրջանակում «Thales Group»-ի պատվիրակությունը հանդիպումներ կունենա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, կայցելի առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, մասնավորապես՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, BetConstruct ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, կհանդիպի հայկական ստարտափների ներկայացուցիչների հետ, կուսումնասիրի բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան փորձն ու արձանագրած հաջողությունները:

Արմեն Սարգսյանը հրաժարվել է մեկ տարվա աշխատավարձից

Ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար այս ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել էին դեռ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group»-ի ղեկավարության հետ, իսկ 2018 թվականի նոյեմբերին այցելել էր ընկերության թվային արտադրամաս ու ծանոթացել գործունեությանը և ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընկերության բարձրաստիճան պատվիրակությունն այս տարվա հունիսին Դիլիջանում մասնակցեց «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

Президент Армен Саркисян посетил общину Гюлагарак в рамках рабочего визита в Лорийскую область (20 июля 2019). Гюлагарак - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանի այցից լոռեցիները ոգևորվել են. նրանք գիտեն զբոսաշրջիկ «որսալու» եղանակները

Արդեն 2019 թվականի հունիսին Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group»-ի տաղավար և հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Thales Group»-ի ներկայացուցիչների այցը Հայաստան կազմակերպելու, ինչպես նաև փոխգործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ պատրաստված համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ: Մասնավորապես հեռանկարային են համարվում արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Արմեն Սարգսյանը մրցանակի է արժանացել

«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

Արմեն Սարգսյանը Հայաստան է հրավիրել Airbus–ի և Air Asia–ի ղեկավարներին

Լրահոս
0