Իրավապաշտպան, կենդանիների պաշտպան Նարե Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է կենդանիների նկատմամբ բռնության քրեականացման և կենդանիների նկատմամբ բռնությունը զսպելու մասին։
Արամյանը նշում է, որ խոսքը ոչ միայն առանձին օրինագծի մշակման կամ այլ առկա օրենքների վերամշակման մասին է, այլ հենց Քրեական օրենսգրքի։
«Շատ կարևոր է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դիմաց պատիժ նախատեսելը։ Դա չափազանց կարևոր է և առաջին քայլն է, որ պետք է լինի իրավական դաշտում»»,–ասում է նա։
Պաշտպանել կենդանիներին օրենքով. խեղված շան սկանդալային լուսանկարը վերջին կաթիլը եղավ
Արամյանը փաստում է, որ յուրաքանչյուր մարդ իր ներդրումն ունի կենդանիների փրկության, որդեգրման խնդիրները վեր հանելու առումով։
Կենդանիների պաշտպանը նշում է, որ պատկան մարմինները որևէ շոշափելի աշխատանք մինչ օրս չեն անում՝ հավելելով, որ այդ գործին պետք է մասնակցեն գրեթե բոլոր գերատեսչությունները։ Իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատիժ սահմանելը կարող է և սթափեցնող լինել։
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իր և իր գործընկերների կողմից ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման եւ խոշտանգման համար։
Կալանք՝ ծիծաղելի տուգանքի փոխարեն. կենդանիների հանդեպ բռնությունը ՀՀ-ում քրեականացնում են
Զոհրաբյանը հնարավոր է համարում, որ առաջիկա քառօրյայում խորհրդարանը վավերացնի դրական եզրակացություն ստացած նախագիծը: Կենդանիներն այդուհետ պաշտպանված կլինեն օրենքի ուժով։