00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թամամյանի կարծիքը կիսում են շատ բժիշկներ. Շուշան Դանիելյանը պատասխանում է Արսեն Թորոսյանին

© Sputnik / Asatur YesayantsМинистр здравоохранения Арсен Торосян
Министр здравоохранения Арсен Торосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեռ մեկ ամիս առաջ վարչապետն ասում էր` ԵՊԲՀ–ն Հայաստանում միակ բուհն է, որը նա համարում է կայացած կրթական համակարգով հաստատություն։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հորդորում է լսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեռևս մեկ ամիս առաջ հայտնած մտքերն իրենց բուհի մասին։ Այս մասին Դանիելյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով այսօր տեղի ունեցած իրադարձությունները։

Министр здравоохранения Арсен Торосян во время обхода по Национальному центру охраны психического здоровья (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդականը տապալեց նրա մամուլի ասուլիսը

Այսօր ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալեց Թորոսյանի ասուլիսը։ Նա դահլիճ մտավ, երբ նախարարը ներկայացնում էր առողջապահության ոլորտի վերջին ամիսների ցուցանիշները։ Թամամյանն ասաց, որ հարցեր ունի նախարարին ուղղելու և չենթարկվեց Թորոսյանի հորդորին՝ անել դա ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացավ` ասուլիսն անավարտ թողնելով: Ավելի ուշ նախարարը Facebook-յան իր էջից ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ այդ շոուի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Դեռ մեկ ամիս առաջ վարչապետն ասում էր` ԵՊԲՀ–ն Հայաստանում միակ բուհն է, որը նա համարում է կայացած կրթական համակարգով բուհ»,–ասաց նա։

Նշենք, որ Փաշինյանը սա ասել է հուլիսի 12–ին էր ԵՊԲՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի նախարարի խոսքը, թե իր դեմ գործում է Արմեն Մուրադյանը, Դանիելյանը նշեց, որ երևակայական մտքերը չի մեկնաբանում։

Министр здравоохранения Арсен Торосян во время празднования Первой республики (28 мая 2019) Сардарапат  - Sputnik Արմենիա
«Նախկին բաստիոնների անկումը բուռն է լինում». Թորոսյանը հայտարարեց՝ ով է գործում իր դեմ

«Նախարարից 3-4 ժամ պահանջվեց, որպեսզի նա կարողանա ելույթով հանդես գալ, այնինչ նա ուներ հնարավորություն դա ասել լրագրողների ներկայությամբ։ Այդ ամենն ապատեղեկատվություն է. Թամամյանը կայացած բժիշկ է, և վաստակել էր իրավունք` կարծիք հայտնելու։ Ի դեպ, Թամամյանի կարծիքը կիսում են շատ ու շատ բժիշկներ»,–ասաց Դանիելյանը։

Մեկ այլ նկատառման, թե Թորոսյանն ասում էր, որ Մուրադյանն իր դեմ է գործում, քանի որ ինքը փորձում է ազատվել նախորդ իշխանության կադրերից` Դանիելյանն արձագանքեց, որ նախարարը խոսում էր հոգաբարձուների խորհրդի կազմի մասին, որը ձևավորում է կառավարությունը։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանն այսօր ասաց, որ բժշկականում ստուգումների արդյունքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել, որոնց մասին ինքը տեղյակ է պահել իրավապահներին։ Օրինակ` ըստ նախարարի, սրտի ստենդները Բժշկականը 250 000 դրամով է ձեռք բերել, իսկ իրականում դրանց գինը եղել է 110 000 դրամ։ Այս հարցի առնչությամբ Թորոսյանն արդեն դիմել է ԱԱԾ–ին։

Լրահոս
0