00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական վիճակի մեջ». Քոչարյան

© Sputnik / Asatur YesayantsШаварш Кочарян на десятом заседании межправительственной армяно-грузинской экономической комиссии (27 июня 2019). Еревaн
Шаварш Кочарян на десятом заседании межправительственной армяно-грузинской экономической комиссии (27 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ-ում որոշումները կոնսենսուսային են, բայց եթե անդամ պետություններից որևէ մեկն ընդունում է օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտ, որը հակասում է ԵԱՏՄ  այլ անդամների շահերին, խնդիր է առաջանում:

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որն, ըստ էության, մեզ դրել է խտրական վիճակի մեջ: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների հետ կապված խնդրին:  

Али - водитель автобуса - Sputnik Արմենիա
Հայկական վարորդական իրավունք ունեցողներին թույլ կտան աշխատել Ռուսաստանում

«Դա ԵԱՏՄ-ի խնդիրն է այնքանով, որքանով մեկ պետության ներքին օրենսդրությունը հակասում է ԵԱՏՄ օրենքներին: Այսինքն, Ռուսաստանի՝ համապատասխան օրենքի ընդունումն, ըստ էության, հակասում է ԵԱՏՄ պայմանագրին, որովհետև այդ ոլորտում պայմանագրով սահմանված չէ, որ ինքը կարող է լրացուցիչ պայմաններ առաջադրել»,-ասաց Շավարշ Քոչարյանը:

ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ այդ հարցը բազմիցս են բարձրացրել: Որպես լուծում՝ առաջարկ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների կողմից նոր համաձայնագիր ընդունել, որը կտարածվի բոլոր երկրների վրա, բայց դա տարիներ կտևի, իսկ խնդիրը հրատապ լուծում է պահանջում: Քոչարյանը շեշտեց, որ սա ԵԱՏՄ-ի որոշում չէ, եթե ԵԱՏՄ-ի որոշում լիներ, այդ հարցը շատ արագ կլուծվեր:

«ԵԱՏՄ-ում, այո՛, որոշումները կոնսենսուսային են, բայց եթե անդամ պետություններից որևէ մեկն ընդունում է օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտ, որը հակասում է ԵԱՏՄ  այլ անդամների շահերին, խնդիր է առաջանում»,-նշեց փոխարտգործնախարարը, հավելելով, որ

Таксист - Sputnik Արմենիա
Ռուսաստանում տաքսիստների մասին նոր օրենք կմշակեն. ի՞նչ կապ ունեն հայ վարորդները

Բելառուսի ու Ղազախստանի հետ այդ հարցը նախապես է կարգավորված եղել, իսկ ղրղըզները հասցրել են վերջին պահին ավելացնել Ղրղզստանը:  

Որպեսզի ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների հետ կապված հարցը լուծվի՝ պահանջվում է ընդամենն այդ օրենքում ստորակետ դնել և Ղազախստանի ու Ղրղզստանի կողքին ավելացնել Հայաստանի անունը:

Հայկական վարորդական իրավունքները ՌԴ–ում կընդունվեն, երբ ռուսերենը ՀՀ–ում պաշտոնական կարգավիճակ ստանա
Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1–ից Ռուսաստանում գործում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքի» փոփոխությունները, որոնք արգելում են գործի վերցնել այն քաղաքացիներին, որոնք այլ երկրի վարորդական իրավունք ունեն։ Հայաստանի իշխանությունը խնդիրը բազմաթիվ անգամ քննարկել է ռուսական կողմի հետ հանդիպումների ժամանակ։

2018 թ.-ի սեպտեմբերին որոշում է կայացվել, որ հայկական վարորդական իրավունք ունեցողները կարող են Ռուսաստանի տարածքում տաքսիստ աշխատել։ Եվ, ըստ էության, հայ վարորդների համար նոր արգելք է ի հայտ եկել` ՌԴ–ի քաղաքացիությունը։

Լրահոս
0