00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չելյաբինսկի մարզում սպանել են Դավիթ Խուդոյանին. ոստիկանությունը որոնում է հանցագործներին

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցПолицейские в России
Полицейские в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպանված Դավիթ Խուդոյանը մեկուկես տարի առաջ էր բանակից զորացրվել ու ազգականների հետ բիզնեսով էր զբաղվում։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքի բնակիչ, 22–ամյա Դավիթ Խուդոյանին սպանել են սեպտեմբերի լույս 2–ի գիշերը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տվյալների համաձայն` տղան մահացու վիրավորում է ստացել որովայնի հատվածում։ Այժմ փնտրում են կասկածյալներին։ Սոցցանցերում կասկածյալ երկու երիտասարդի տվյալներ են տարածվում։ Նշվում է, որ նրանք յոթերորդ սերիայի BMW մակնիշի ավտոմեքենայով են։

Полиция Ширакской области - Sputnik Արմենիա
Մանրամասներ Գյումրիում կատարված դանակահարությունից. հարուցվել է քրեական գործ

Աղբյուրի համաձայն` Զլատոուստում լավ են ճանաչում Խուդոյան ընտանիքին. Դավիթը եղբայրներ ունի։ Մեկուկես տարի առաջ նա զորացրվել էր բանակից ու ազգականների հետ բիզնեսով էր զբաղվում։

Տեղացիներից մեկն ասել է, որ Խուդոյան ընտանիքը վերանորոգման գործով էր զբաղված, նաև հացաբուլկեղեն էր վաճառում։

Իրավապահ մարմինները որպես մեկ վարկած դիտարկում են Դավիթի ընկերների մասնակցությունը սպանությանը։ Ենթադրվում է, որ տղան ընկերների հետ խնջույքի է գնացել` նախապես իր հետ զենք վերցնելով։ Նրանք «սկսել են խաղալ ատրճանակի հետ» ու պատահաբար կրակել են Խուդոյանին։

«Նախնական վարկածով` ընկերները փորձել են տղային հիվանդանոց տանել, բայց ճանապարհի կեսին հասկացել են, որ Դավիթը մահացել է ու նրան դուրս են նետել մեքենայից»,–հայտնում են թերթի աղբյուրը։

Գյումրու աղբանոցում հայտնաբերված երեխայի մայրը փորձել է նրան մանկատուն հանձնել. մանրամասներ

Մինչդեռ ՌԴ Քննչական կոմիտեի Չելյաբինսկի մարզի քննչական վարչությունը նշում է, որ 22–ամյա տղան սեպտեմբերի լույս 2–ի գիշերը հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորմամբ, բնակելի տներից մեկի բնակարանից։ Երիտասարդն արդեն բուժհաստատությունում է մահացել։

Քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսդրության «սպանություն» հոդվածով։

© Photo : vk / Давид ХудоянԴավիթ Խուդոյանը
Չելյաբինսկի մարզում սպանել են Դավիթ Խուդոյանին. ոստիկանությունը որոնում է հանցագործներին - Sputnik Արմենիա
Դավիթ Խուդոյանը

Դիտարկվում է նաև վիճաբանության հողի վրա սպանության վարկածը։

74.ru պարբերականի տվյալներով` Խուդոյանին Հայաստանում են հուղարկավորելու։ Մահացածի եղբայրը Էդմոն Խուդոյանն է, որը 2018 թվականին ուսանողների շարքում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է դարձել։ Նա արդեն Երևան է մեկնել եղբոր հուղարկավորությունը կազմակերպելու։

Լրահոս
0