ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Աշխարհի գավաթի գլխավոր մրցավար։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի կունենա շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունը: Շախմատային կարևորագույն այս մրցաշարում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին»,–նշված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
Աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն 128 շախմատիստ:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Առաջին շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Էսամ Էլ Գինդին, Սերգեյ Մովսեսյանն ուժերը կչափի Գրիգորի Օպարինի հետ, Արման Փաշիկյանը՝ Ֆիրուզա Ալիռեզայի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Անտոն Դեմչենկոյի: Մրցաշարին կմասնակցեն նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը և Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր Սևակ Մխիթարյանը: Սևյանի մրցակիցն է Թարի Արյանը, իսկ Մխիթարյանի մրցակիցն է լինելու Դմիտրի Անդրեյկինը:
Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:
Սկանդալ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի շուրջ. FIDE-ն կպատժի՞ թուրք կազմակերպիչներին
Նշենք, որ Վարդապետյանը գլխավոր մրցավար է եղել 2012 թվականի Անանդ - Գելֆանդ և 2013 թվականի Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:
Լևոն Արոնյանը դարձել է Սենթ-Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող