ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ում, տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով ՌԴ ԱԻՆ–ին։
«911» ծառայությունը սեպտեմբերի 1-ին, ժամը 09:20-ին տեղի ունեցած վթարի մասին տեղեկություն է ստացել այսօր, ժամը 05:31-ին։
««MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենային (ավտոմեքենայում գտնվել է 8 քաղաքացի)»,– նշված է հաղորդագրության մեջ:
Վրաստանում ավտովթարից տուժածներից Երևան են հասցրել ևս երկուսին. նոր մանրամասներ
ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Սամվել Մ.-ն (ծնված 1957 թ.), Ազալիա Բ.-ն (ծնված 1934 թ.), Մարենա Ս.-ն (ծնված 1972 թ.) և Միլենա Գ.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են Պյատիգորսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
16-ամյա տղան՝ ավտոմեքենայի ղեկին. պատանեկան զվարճանքը տխուր ավարտ է ունեցել