ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր իրականացրել են 394 վիրաբուժական միջամտություն»,– նշել է վարչապետը։
Հիշեցնենք, որ 80 հոգուց բաղկացած մասնագետների 2-րդ խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել հունիսի 4-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։
Ինչպես են հայ մասնագետները Սիրիայում ոչնչացնում հայտնաբերված ականները. տեսանյութ
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 48967 քմ տարածք:
Բացի այդ, օգոստոսի 25–ին ՀՀ–ն ու ՌԴ–ն Սիրիա են ուղարկել 52,5 տոննա մսային և 35 տոննա ձկնային պահածոներ, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև 14,5 տոննա չոր մթերք։