ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը մեկ ժամվա ընթացքում ավելի քան 21 հազար «լայքի» է արժանացել «Ռոմայի» Facebook–յան էջում։ Ակումբի ակտիվիստները հրապարակել են Հռոմի «Ֆիումիչինո» օդանավակայանում արված նրա լուսանկարը։
Հենրիխի պարանոցին «Ռոմայի» դեղնակարմիր շարֆն է` Voglio solo star con te («Միայն ուզում եմ լինել քեզ հետ») գրառմամբ, որն ակումբի մասին երգի տողերից է։ Լուսանկարներից մեկում Հենրիխը քայլում է օդանավակայանի միջանցքում, մյուսում` նստում ավտոմեքենան։ Մեկ ժամվա ընթացքում լուսանկարներն ավելի քան 21 հազար «լայքի» են արժանացել և տարածվել ավելի քան 850 անգամ։
«Ռոմայի» թվիթերյան պաշտոնական էջում Հենրիխի լուսանկարն արդեն 9.6 հազար «լայք» է ստացել, այն տարածել են 2.5 հազար մարդ։
Henrikh Mkhitaryan has arrived in Rome... ✈️👋 pic.twitter.com/APvE8igkMp
— AS Roma English (@ASRomaEN) 2 сентября 2019 г.
Ակումբի պաշտոնական էջում հրապարկված լուսանկարներում երևում է նաև, որ Մխիթարյանն արդեն նաև բուժզննում է անցել։ Բժիշկը զննում է նրան, իսկ Մխիթարյանը ժպտում ու բութ մատն է ցույց տալիս։
Visite mediche per Mkhitaryan 🥼 pic.twitter.com/1B2E40u4VO
— AS Roma (@OfficialASRoma) 2 сентября 2019 г.
Հիշեցնենք, որ Մխիթարյանը իտալական «Ռոմա» ակումբ է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից»։ Այս խաղաշրջանում թիմը լքել են Պետր Չեխը (ավարտել է կարիերան), Ալեքս Իվոբին, Լորան Կոսելնին, Նաչո Մոնրեալն ու Ահարոն Ռամզին։
Մխիթարյանն «Արսենալում» հանդես էր գալիս 2018թ. հունվարից: