ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Պահուստային ինքնաթիռը Երևան–Մոսկվա ընդհատված չվերթի ուղևորներին Ռուսաստանի մայրաքաղաք է հասցրել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Armenia ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Սեպտեմբերի 1-ին Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող Armenia ավիաընկերության «Պուդինգ 737» ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում` էլեկտրականության հետ կապված անսարքությունների պատճառով։
Ինչպես նշեց Armenia ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը, թռիչքը վերականգնվել է հարկադիր վայրէջքից 3,5 ժամ հետո։ Ընկերության չվերթը շարունակելու համար այլ ինքնաթիռ է տրամադրվել, որով էլ տեղափոխել են ուղևորներին։
ՀՀ գազաֆիկացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից էլ հայտնեցին, որ պահուստային օդանավը տրամադրել է Taron-Avia ընկերությունը։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մոսկվայում տեղի ժամանակով 01:50–-ին։
Ավելի վաղ, մեկնաբանելով միջադեպը, Խաչատրյանը նշել էր, որ օդանավի անձնակազմը անսարքություններ էր հայտնաբերել և որոշում էր կայացրել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավում, ինչի շնորհիվ, 118 ուղևորներից և օդանավի անձնակազմից որևէ մեկը չի տուժել։
Ովքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան
Ավիաընկերությունը միջոցներ է ձեռնարկել տեխնիկական խնդիրը վերացնելու և Մոսկվա ուղևորների անվտանգ թռիչքն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ Armenia ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին։ Այն կանոնավոր չվերթեր է իրականացնում մի շարք ուղղություններով։