00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սանիթեքն» ասաց ու արեց. Երևանի վիճակն ավելի է վատացել. իսկ ի՞նչ է անելու քաղաքապետարանը

© Sputnik / Naira MelkumyanПереполенный мусорный бак в Норкском массиве (28 июля 2018). Еревaн
Переполенный мусорный бак в Норкском массиве (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես «Սանիթեք» ընկերությունը օրեր առաջ նախազգուշացրել էր, արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքի աղբահանության վիճակն ավելի է վատացել:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. «Սանիթեք»-ը Երևանում ընդհանրապես աղբահանություն չի կատարում: Ընկերությունն արդեն չորրորդ օրն է, ինչ չի կատարում պայմանագրային պարտավորությունները:

Переполненная урна на площади Республики - Sputnik Արմենիա
«Սանիթեքը» սպառնում է՝ աղբահանության որակի վատթարացում է լինելու

Այս մասին սեպտեմբերի 1-ին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը:

 «Անցած ամիսների ընթացքում քաղաքն աղբահանության գործընթացի տապալումից կարողացել է խուսափել միայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 24-ժամյա աշխատանքի շնորհիվ, որի տեխնիկական միջոցները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են: Այս պահին համայնքային հիմնարկն իր կարողությունների չափով կատարում է ամբողջ քաղաքի աղբահանությունը: Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները մայրաքաղաքում աղբահանության խնդիրը արմատապես լուծելու համար՝ ի շահ Երևանի և նրա բնակիչների, որոնք արդեն տևական ժամանակ տառապում են աղբահանության այս անընդունելի վիճակից»,- նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Здание мэрии Еревана - Sputnik Արմենիա
«Սանիթեքը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

 «Սանիթեքի» գործողությունները քաղաքային իշխանությունը գնահատում է որպես պայմանագրային պարտավորությունների խախտման ծայրահեղ դրսևորում և խոստանում, որ այն, անշուշտ, ունենալու է իր իրավական հետևանքները: Քաղաքապետարանը հիշեցնում է, որ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերով՝  յուրաքանչյուր չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված կամ թերի մատուցված ծառայության դիմաց քաղաքային իշխանությունն իրավասու է տուգանքներ կիրառելու ընկերության նկատմամբ:

«Սանիթեք» ընկերությանը տուգանեցին. այն 12.000.377 դրամ կմուծի
Ի դեպ, «Սանիթեքի» այս անգործությունը հենց կիրառված պատժամիջոցների նկատմամբ ընկերության բողոքի արտահայտություն է:

Օգոստոսի 28-ին տարածած հայտարարության մեջ «Սանիթեքն» աղբահանության ոլորտում ծառայությունների մատուցման վատթարացում էր խոստացել, քանի որ ընկերությանը վճարվող գումարից ավելի քան 300 մլն ՀՀ դրամ գումար էր պահվել:

Мусорные контейнеры - Sputnik Արմենիա
«Սանիթեքը» քաղաքապետարանին կոչ է անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այլ մանրամասներ

Հիշեցնենք` Երևանում աղբահանության խնդիրը սրվեց անցած տարվա ամռանը։ Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը մի քանի անգամ տուգանվեց, բայց հարցն այդպես էլ չլուծվեց։

Կառավարության՝ 2019թ.-ի ապրիլի 18–ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Հայկ Մարությանից բացատրություն պահանջեց աղբահանության վիճակի համար։

Վերջինս, ներկայացնելով իրավիճակը, խնդրեց թույլ տալ կազմակերպել աղբատարների գնման լրացուցիչ գործընթաց։

 Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով վերադարձնել որպես տուգանք վճարած գումարը։ «Սանիթեքը» մտադիր է միջազգային արբիտրաժային դատարան դիմել, եթե քաղաքապետարանը չհամաձայնվի ճգնաժամի կարգավորման իր պայմաններին։

Լրահոս
0