ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ը որոշել է անցկացնել Գեղարքունիքի՝ սահմանամերձ Վահան գյուղի դպրոցականների հետ։
Այս մասին նա հայտնել է իր facebook-յան էջում՝ գրելով. «Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով»։
Վահան գյուղը համարվում է Հայաստանի հյուսիսարևելյան դարպասն ու այդ ուղղության գլխավոր սահմանապահ համայնքը:
«Եթե ուզում ես փոխել աշխարհը, փոխիր ինքդ քեզ»,- շնորհավորելով դպրոցականներին՝ ասաց վարչապետը՝ խորհուրդ տալով հավատալ աշխարհը փոխելու առաքելությանն ու կամքին:
«Ես ուզում եմ, որ այս փոքրիկները սեպտեմբերի մեկին այս դռներից ներս մտնեն աշխարհը փոխելու՝ իրենց առաքելությանը հավատալով: Սեպտեմբերի մեկը մի օր է, որ մեզանից յուրաքանչյուր ճանապարհը դեպի մեծ ապագա, դեպի աշխարհն ավելի լավը դարձնելու առաքելություն»,-ասաց վարչապետը:
Մեկ մարդը, մեկ գաղափարը կարող են մեծ գործ անել և զարգացնել աշխարհը. նախագահի ուղերձը
Առիթն օգտագործելով, ՀՀ վարչապետը շնորհավորեց նաև հանրապետության բոլոր դպրոցականներին ու ուսանողներին Գիտելիքի օրվա առիթով:
Նշենք, որ այցի ընթացքում վարչապետն այցելել ու ծաղիկներ է խոնարհել Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հուշահամալիրին: