ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի -Sputnik. Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով 16 տուժածները, նախնական տվյալներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Նրանցից 13–ը տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի էջում գրառմամբ:
«Նրանցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ի վիճակը բավարար, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, 3-ի վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասված է գրառման մեջ։
Նշենք, որ ավտովթարի հետվանքով ՀՀ 2 քաղաքացի տեղում մահացել էին։
Նիկողոսյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ՝ վիրավորներին Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։
Հիշեցնենք, որ Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Թբիլիսիի մոտակայքում։
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը հանդիպակաց ճանապարհ դուրս եկած բեռնատարի հետ բախումն է դարձել, որի հետևանքով միկրոավտոբուսը շրջվել էր: