ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրոպայի լիգայի խաղարկության «փլեյ օֆ»-ի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում պարտվեց «Դյուդելանժին» խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակում ՝ 1:2 հաշվով: Դիմակայությունում հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի հաջողակ էր մրցակիցը:
Հանդիպման մեկնարկում «Դյուդելանժը» բավականին ակտիվ էր, ու մի քանի վտանգավոր պահեր Լյուքսեմբուրգի չեմպիոնի ֆուտբոլիստները կարողացան ստեղծել: Բայց իր բարձրության վրա էր «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովը: Հայկական թիմը պատրաստ էր խաղի նման մեկնարկին ու, հետ մղելով մրցակցի գրոհները, մերոնք արդեն սկսեցին սպառնալ մրցակցի դարպասին:
Հաջողությանը երկու անգամ շատ մոտ էր Անտոն Կոբյալկոն: Գրոհներից մեկի ժամանակ մեր հարձակվողի հարվածից հետո մրցակցին վերահաս գոլից փրկեց դարպասաձողը: Իսկ 21-րդ րոպեին Կոբյալկոն չիրացրեց 11 մետրանոց հարվածը: «Դյուդելանժի» դարպասապահ Ժոնաթան Ժուբերը հետ մղեց հարվածը:
Բայց մեր թիմին, այնուամենայնիվ, հաջողվեց բացել խաղի հաշիվը: Անտոն Կոբյալկոն այս անգամ դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ արդյունավետ հարվածը գրանցվեց Մաիլսոն Լիմայի անվան դիմաց, հանդիպման 24–րդ րոպեին: Նվազագույն առավելությունը մեր թիմը պահպանեց մինչև երկրորդ խաղակես:
«Դյուդելանժը» նետվեց առաջ կորցրածը հետ բերելու, և խաղի 48-րդ րոպեին Դանիել Սինանին 11 մետրանոցով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Խփած գոլից հետո դաշտի տերերը շատ ակտվացան, ու դրվագներից մեկում պարզապես մարզական բախտը ժպտաց «Արարատ-Արմենիային», երբ մրցակցի ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դաշտից դուրս եկավ դարպասաձողի կողքից: Տարածքային ու խաղային առավելությունը «Դյուդելանժը» օգտագործեց խաղի 71-րդ րոպեին:
Դանիել Սինանին դարձավ դուբլի հեղինակ, իսկ «Արարատ-Արմենիան» արդեն պարտվում էր 1:2 հաշվով: Այս հաշիվը պահպանվեց մինչև խաղի վերջ, հետևաբար,
Այստեղ էլ հաղթողը դիմակայությունում չորոշվեց, ու Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր որոշվեց ֆուտբոլային վիճակախաղում՝ 11 մետրանոց հարվածաշարով: Առաջին իսկ հարվածը մեր թիմի մոտ չստացվեց: Պետրոս Ավետիսյանի հարվածը հետ մղեց «Դյուդելանժի» դարպասապահը, նույն «սխրանքը» կրկնեց նաև մեր դարպասապահ Դմիտրի Աբակումովը: Հնգական հարվածից հետո հաշիվը հավասար էր: Վճռական հարվածը չստացվեց Գեորգի Պաշովի մոտ: Ցավալի պարտություն:
Նշենք, որ «Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» պատասխան հանդիպումը դիտելու համար Լյուքսեմբուրգ են մեկնել թիմի սեփականատեր, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22–ի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Արարատ Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»:
![«Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո «Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2022/65/20226541_0:0:1555:977_600x0_80_0_0_992c875fc976c18bd81f23a3136352fd.jpg)
![«Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո «Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2022/65/20226536_0:10:1520:965_600x0_80_0_0_c85220733d8b5bc8065b31ceb0f075d6.jpg)
![«Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո «Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2022/64/20226476_0:0:1523:958_600x0_80_0_0_61123bcb89454bb5339a87b353445b40.jpg)
![«Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո «Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2022/64/20226441_0:0:1391:876_600x0_80_0_0_50e30b52b160517fd7dad859cc64da07.jpg)
![«Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո «Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2022/63/20226378_0:39:1600:1044_600x0_80_0_0_463bfe84254ee8808c5fe24ed31c095c.jpg)
![«Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո «Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2022/63/20226327_0:34:1620:1052_600x0_80_0_0_9999af36e88a8b40ef9361eaeeba3752.jpg)
![«Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո «Արարատ-Արմենիայի» երկրպագուն «Դյուդելանժի» հետ հանդիպումից հետո - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2022/62/20226287_0:0:1580:993_600x0_80_0_0_9d57883bb2aabe21064131e30b4e5a10.jpg)