00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննչական կոմիտեն «Էլարդից» պահանջել է պայմանագրով չնախատեսված եզրահանգումներ

© Sputnik / Asatur YesayantsГлава следственной группы по делу Амулсара Юра Иванян на пресс-конференции (26 августа 2019). Еревaн
Глава следственной группы по делу Амулсара Юра Иванян на пресс-конференции (26 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունը «Էլարդ»–ի փորձագետներից պահանջեց Քննչական կոմիտեին ուղարկած լրացուցիչ նամակը։ Իսկ քննչական խմբի ղեկավարն ստիպված եղավ պատասխան տալ արածի ու չարած համար։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ամուլսարի հանքշահագործման ծրագրի փորձաքննությունն իրականացրած «Էլարդի» փորձագետների հետ Skype-կոնֆերանսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց կառավարությանն ուղարկել ՔԿ—ից «Էլարդ»–ին հասցեագրած նամակը։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար. Էլարդ

Նման պահանջ առաջացավ այն բանից հետո, որբ փորձագետները հայտնեցին, որ այդ ընթացքում մեկ լրացուցիչ նամակ են ստացել փորձաքննությունը պատվիրած ՀՀ Քննչական կոմիտեից` պայմանագրում չարձանագրված հանձնարարություններով։

«Դա իսկապես նշված չէր մեր պայմանագրի մեջ։ Էլեկտրոնային նամակով նման խնդրանք ունենք»,– ասաց տեսակապին մասնակցող փորձագետներից մեկը` խոստանալով այդ նամակն անմիջապես ուղարկել կառավարության աշխատակազմի էլեկտրոնային հասցեին։

Քննարկմանը ներկա ՀՀ  քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նշեց, որ քննչական կոմիտեն փորձագետներին խնդրել է լրացուցիչ պարզաբանել` «վերահսկելի՞ են հանքի շահագործման արդյունքում հնարավոր ռիսկերը, թե ոչ, եթե ոչ, ապա դրանք կարո՞ղ են դառնալ վերահսկելի»։

«Դրական եզրակացությունը ստացվել է տարբեր մարմինների եզրակացությունների հիման վրա։ Եվ տվյալ հանգամանքում թաքցնելու կամ չբացահայտելու դիտավորություն չկա։ Քննչական գործով նման տվյալ ձեռք չի բերվել»,– ասաց քննչական խմբի ղեկավարը` հիշեցնելով քրեական գործը հարուցված էր բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման շուրջ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առիթով։

Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կվտանգի Հայաստանում ներդրումների ապագան. նախարար

Նիկոլ  Փաշինյանը շեշտեց, որ պարզվում է` փորձաքննության տվյալները թերի են եղել, ինչին քննիչն էլ հավելեց, որ «տվյալների թերի լինելը չի կարող որակվել իբրև «թաքցնել»։

«Որպեսզի առաջանա տվյալ հանցակազմը, պետք է լինի փաստ, որ դա արվել է դիտավորությամբ»,– ասաց Իվանյանը։

Վարչապետը միջամտեց` տվյալների հետևից չգնալն էլ թաքցնել է։ «Ես գիտեմ, որ այստեղ կա ինչ–որ հանցանշան։ Ես այդ հանցանշանի հետևից չեմ գնում, չեմ վերցնում։ Հետո գալիս է փորձագետը, ասում է, որ դու այդտեղ պտտվել ես, բայց չես նայել այդտեղ հանցանշան կա, թե չկա։ Եթե ես այդ գործողությունը չեմ արել, հետևաբար, թաքցրել եմ»,– ասաց Փաշինյանը։

Член Армянского экологического фронта Сильва Адамян, Лидер коалиции общественных движений Единое здоровье Григор Григорян - Sputnik Արմենիա
Ամուլսարում փորձաքննություն է անցկացրել ոչ պրոֆեսիոնալ ընկերություն. ՀԿ ներկայացուցիչ

Այստեղ իր ենթակային պաշտպանեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը` հայտարարելով, որ քանի որ դիտավորության մասին ապացույց չկա, դա կարող է դիտվել որպես պաշտոնեական անփութություն։

«Ես էլ այդ եմ ասում, ինչո՞ւ «Էլարդ»–ի մասնագետները տեսել են, որ այդ տվյալները թերի են, իսկ մեր բնապահպանության նախարարության պաշտոնյաները չեն տեսել։ Կամ ինչո՞ւ դուք չեք տեսել, որ այդ տվյալը թերի է, ու այդ փաստին ուշադրություն չեք դարձրել»,– հարցրեց վարչապետը։

«Այո՛, «Էլարդը» ասում է, որ այդ տվյալները թերի են, բայց երբ որ «Լիդիանը» բերել է իր հիմնավորումները, մենք դրանց հետ չենք կարողացել չհամաձայնել»,– ասաց ՔԿ նախագահը։ 

Խնդրի մեկնաբանությունը ներկայացրեց տեսակապին մասնակցող միջազգային փորձագետ Նիդալ Ռաբահը, «Ես վստահ չեմ, թե Քննչական կոմիտեն ինչպես է գնահատել ու որոշել, բայց ես կարող եմ ասել մեր գնահատման մասով։ Այո «Լիդիանը» կատարել է փորձարկումներ, այո դրանք որոշակի չափանիշների բավարարել են, բայց միայն մեկ քիմիական նյութի և միայն կոնկրետ պայմանների պարագայում։ Մինչդեռ հանքում կան բազմաթիվ քիմիական նյութեր, բազմաթիվ քիմիական պայմաններ, որոնք բացարձակապես չեն փորձարկվել»,– ասաց փորձագետը` շեշտելով, որ որոշ տվյալներ «Լիդիանը» գերագնահատել է, որոշները` գերագնահատել։

Իշխանությունն արդյոք պե՞տք է մտածի և որոշի միայն վարկանիշից ելնելով. Միրզոյանը` Ամուլսարի մասին

ՀՀ վարչապետը Քննչական կոմիտեի նախագահից հետաքրքրվեց նաև, թե ինչպես են հանգել այն եզրակացության, որ չկան բնապահպանական ռիսկեր։

«Ելնելով այն եզրակացությունից, որ եթե մեղմման միջոցները կիրառվեն, դրանք չեզոքացվում են»,– ասաց Հայկ Գրիգորյանը։

Քննչական խմբի ղեկավարն էլ հայտարարեց, որ փորձագետները չեն տվել այն հարցի պատասխանը, թե հանքի շահագործման դեպքում բնությանը հասցվող վնասն ինչ աստիճանի կլինի։

Ի դեպ, երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և 2016թ.–ին Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը տված բնապահպանության նախկին նախարարը ազգականներ են ու երկուսն էլ ծագումով Ավշար գյուղից են։

Арамаис Григорян - Sputnik Արմենիա
Ամուլսարի քննիչն ու նախկին նախարարն ազգականներ են. Քննչական կոմիտեն չի հերքում

Քննչական կոմիտեն այս տեղեկությունները հաստատեց` հավելելով, որ այդ փաստը չի ազդել քրեական գործի քննության վրա։ 

Հիշեցնենք`«Էլարդի» փորձագետները ՀՀ վարչապետի հրավիրած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեցին, որ Ամուլսարի հանքշահագործման վերաբերյալ 2016թ–ին կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար, և որ այս տեսակետը հստակ արձանագրված է իրենց  եզրակացության մեջ։

Նշենք, որ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի երեկոյան։ ՀՀ կառավարության պաշտոնական  հարթակներոում այն հրապարակվել է այսօր վաղ առավոտյան` մոնտաժվելուց հետո։

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության անդամները, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

Ամուլսարի շահագործման ծրագրի վերջնական եզրակացությունը պետք է տա շրջակա միջավայրի նախարարությունը` սեպտեմբերի 4-ին:

Լրահոս
0