ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ երգիծաբան Միխայիլ Գալուստյանի հետ «պարբերաբար» տարօրինակ բաներ են կատարվում։
«Գեղեցիկ ընկերուհիներին պետք է ծեծել». Ջանիբեկյանի կինն ու Ժաննա Լևինան «ձևեր են թափում». տեսանյութ
«Գալուստյանը անձի երկատում ունի... Շտապօգնություն զանգեք», – Instagram –ի իր էջում հրապարակած տեսանյութն այսպես է մեկնաբանել Մարտիրոսյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Գարիկն առաջարկում է Միշային զվարճալի տեսանյութ ձայնագրել Instagram–ի համար։ Գալուստյանը մերժում է ու շարունակում է սեխ ուտել, բայց հանկարծակի Միշայի մեջ արթնանում է Ժորիկ Վարդանովը («Նաշա Russia» շոուի կերպարը–խմբ.)/ Ժորիկն, ի տարբերություն Միշայի, դեմ չէ կատակել ու սոցցանցերի համար նոր տեսահոլովակ ձայնագրել։
Կարճ ժամանակահատվածում տեսանյութը ավելի քան 505 հազար դիտում է ունեցել։
Գարիկ Մարտիրոսյանը «պատժել» է կնոջը. Լևինան ցույց է տվել՝ ինչպես
Արտիստ, շոումեն, ՈՒՀԱ–ի նախկին անդամ, պրոդյուսեր և սցենարիստ Միխայիլ Գալուստյանը ոչ միայն Գարիկ Մարտիրոսյանի գործընկերն է, այլև ընկերը։