Ուժեղագույնները` աշխարհի առաջնությանը. հայ ծանրորդների մարզումները` լուսանկարներով
Ուժեղագույնները` աշխարհի առաջնությանը. հայ ծանրորդների մարզումները` լուսանկարներով
Sputnik Արմենիա
9 ծանրորդ, որոնց թվում 2 կին, կներկայացնեն Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որը կկայանա Թաիլանդում սեպտեմբերի 18–27–ը։ 29.08.2019, Sputnik Արմենիա
9 ծանրորդ, որոնց թվում 2 կին, կներկայացնեն Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որը կկայանա Թաիլանդում սեպտեմբերի 18–27–ը։
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում ունենալու է ներկայացուցչական կազմ: Աշխարհի չեմպիոնի կոչման համար տղամարդկանց մրցումներին կմասնակցեն օլիմպիական փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով), աշխարհի և Եվրոպայի առաջնության հաղթողներ ու մրցանակակիրներ Ռուբեն Ալեքսանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը: Կանանց մրցումներում հանդես կգան Իզաբելլա Յայլյանը և Տաթևիկ Հակոբյանը: