00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրս թույլատրել է «կրակի հետ խաղալ»․ Սամվել Կարապետյանի դստեր հարցազրույցը՝ Forbes-ին

© Photo : Instagram / Tatev KarapetyanТатев Карапетян
Татев Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի հայ գործարարի աղջիկը հայտնվել է ճանաչված լրատվամիջոցի էջերում։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հայտնի գործարար, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանն անկեղծ խոսել է իր կյանքի, հոր հետ հարաբերությունների, ժամանակին սեփական ուղին միայնակ հարթելու ցանկության մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от TATA.S.KARAPETIAN (@tatakey)

Տաթևիկ Կարապետյանը Instagram–ի իր էջում  լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ  նա հարցազրույց է տվել հայտնի Forbes Life-ին։

Sputnik Արմենիայի ընթերցողին ենք ներկայացնում այդ հարցազրույցից հետաքրքիր մանրամասներ։

Татев Карапетян у озера Севан - Sputnik Արմենիա
Համեստ և ճաշակով. Տաթևիկ Կարապետյանը չի դադարում զարմացնել իր անթերի ոճով. լուսանկար

«Ծնողներս  սովորեցրել են ինձ լինել վստահելի, կայուն, սեփական ընտանիքին ու ազգին հավատարիմ։ Իմ ազգային պատկանելությունը, մեր ընտանիքում առկա օրենքներն ու հայացքները, հենց այն հաստատուն հիմքն են, որ կուտակվել է իմ և եղբայրներիս մեջ դեռ մանկության տարիներից»,-ասում է Տաթևիկը և հավելում, որ ծնողներն իրեն այնքան սեր ու ժամանակ են հատկացրել, որ դրա հետ նյութական ոչինչ չի կարող համեմատել։

Գործարարի աղջիկը նշում է, որ հենց հայրն է իրեն սովորեցրել սկզբունքային ու ազնիվ լինել։ Ըստ Տաթևիկի՝  շատ հեշտ է թույլ լինել և խուսափել պատասխանատվությունից, բավարար ուժ ու եռանդ չներդնել ու, ի վերջո, վախենալ որևէ քայլ անելուց։

«Հայրս ինձ սովորեցրել է օրը 24 ժամ ազնիվ ու սկզբունքային լինել, որքան էլ սխալվելու գայթակղությունը մեծ լինի»,- նշել է Տաթևիկը։

Տաթևիկն ասել է, որ իր ընտանիքով հպարտացել է դեռևս մանկուց. հպարտացել է, երբ տեսել է, որ հայրը կարողանում է մարդկանց համախմբել։  Աղջիկը խոստովանում է` երբ տեղափոխվել են Կալուգա, բավական դժվարությունների են հանդիպել, բայց հայրը կարողացել է այդ ամենը հաղթահարել  և իր սեփական աշխարհն ու շրջապատն ստեղծել։

«Մեր դժվարությունների ականատեսները  հետզհետե  սկսեցին հասկանալ, որ  «Կարապետյան»  ազգանունը կայունություն է խորհրդանշում: Այդ ազգանունը կրելն ինձ համար մեծ պատասխանատվություն է»,- նշել է գործարարի դուստրը։

Татев Карапетян - Sputnik Արմենիա
Տաթևիկ Կարապետյանն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության մասին

Տաթևիկը նշում է, որ իսկզբանե ընդվզել է, ցանկացել  իր ճանապարհն անձամբ հարթել և ամեն ինչ ինքնուրույն անել, սակայն փոշմանել է։

«Հայրս իմ առաջ երբեք սահմանափակումներ  չի դրել և միշտ թույլատրել է «կրակի հետ խաղալ»»,- պատմել է Տաթևիկը։

Խոսելով սոցցանցերում իր ակտիվության մասին Տաթևիկը նշում է, որ սիրում է լուսանկարներ հրապարակել, սակայն չի ցանկանում գրել իր աշխատանքի մասին։

«Եթե ես գրեմ իմ աշխատանքի մասին, դա ինչ օգուտ պետք է տա։ Չեմ կարծում, որ մեր ապրանքանիշը դրանից ավելի մեծ վաճառք կապահովի։ Նման գրառումներով ես ուղղակի կբավարարեմ իմ սեփական «եսը»»,-ասում է աղջիկն ու հավելում, որ իրեն երբեք չեն վնասում այն օգտատերերի մեկնաբանությունները, որոնք գրում են, որ ինքն  ընդամենը մի հարուստ մարդու աղջիկ է և ոչնչով չի զբաղվում։

Նա պնդում է, որ երբեք չի նստի տանը և չի վատնի ծնողների գումարները։

Տաթևիկը երջանիկ է, որ ինքն ու իր հասակակիցները վայելել են իրական մանկությունը, որտեղ չեն եղել սմարտֆոններ և սոցցանցեր։

Իսկ այսօր արդեն մարդկանց ոչնչով չես զարմացնի, քանի որ անցել են այն ժամանակները, երբ մարդիկ պարծենում էին իրենց ունեցվածքով։ Տաթևիկի խոսքով` այսօր կարևոր է, թե ինչի է ունակ մարդը և ինչպես նա կարող է փոխել աշխարհը ։  

 

Լրահոս
0